«Ճախրուկ» ներառական փառատոնին մասնակցել են նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաներ Ղազախստանից, Սիրիայից

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Գոշ գյուղում ներկա է եղել հատուկ կարիքներ ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 4-րդ ներառական փառատոնին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Այս տարի «Ճախրուկ» ներառական փառատոնին ընդգրված էր շուրջ 350 մասնակից։ Հայաստանից փառատոնին մասնակցել են Խարբերդի մասնագիտացված մանկատան, Գյումրու «Մանկան տուն» մանկատան, Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի, «Մարի Իզմիրլյան» մանկատան, «Ձորակ» խնամքի կենտրոնի, Գավառի և «Զատիկ» մանկատների, հատուկ կրթահամալիրների, Երևանում և ՀՀ տարբեր մարզերում գործող հասարակական կազմակերպությունների, ցերեկային խնամքի կենտրոնների սաները: Առաջին անգամ մասնակցել են նաև «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի հաշմանդամություն ունեցող տարեցները, խնամատար ընտանիքներում ապրող երեխաներ և այլոք։

Արտերկրից փառատոնին մասնակցել են հատուկ կարիքներ ունեցող երեխաներ՝ Ղազախստանից, Սիրիայից։

Ներառական փառատոնին ընդգրկված էին նաև արվեստի և հանրակրթական դպրոցների աշակերտներ, երաժիշտներ, արվեստի գործիչներ Հայաստանից և արտերկրից։

«Ճախրուկ» փառատոնի հիմնադիրներ Աննա և Անահիտ Մխիթարյանները «Ճախրուկ» խորհրդանիշ են հանձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին։

Փառատոնի գործընկերներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը, Մարդու իրավունքների պաշտպանը, «Իմ քայլը» հիմնադրամը, Խարբերդի մասնագիտացված մանկատունը: