Չինական բանկերը սկսել են չընդունել վճարումներ, եթե փաստաթղթերում ռուսական անուններ են

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հուլիսի կեսերից չինական բանկերը սկսել են հրաժարվել վճարումներ ընդունել, եթե վճարային փաստաթղթերում նշված են ռուսական անուններ։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է First Group ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Պորոշինը։

Նրա խոսքով՝ ներկրողներն այժմ ստիպված են գործարքների համար փաստաթղթերի ամբողջական փաթեթ պատրաստել երրորդ անձանց միջոցով, որպեսզի տեսանելի կապ չլինի Ռուսաստանի հետ։

Ռուսական անունները, այդ թվում՝ պատժամիջոցների ցուցակում չհայտնվածները, Ռուսաստանի հետ որևէ կապը, ինչպես նաև կիրիլիցայով մակագրությունները հիմք են դառնում վճարումը չեղարկելու համար, հաստատել է «Impaya Rus» ընկերության կոմերցիոն տնօրեն Ալեքսեյ Ռազումովսկին։ Ըստ նրա՝ չինացի գործընկերները վախենում են երկրորդական պատժամիջոցներից և ավելի ու ավելի են օգտագործում «զրոյական վստահություն» ռուսական բիզնեսի հետ հարաբերություններում՝ փորձելով վերացնել ցանկացած սպառնալիք։

Գործարար ասոցիացիաներից մեկում «Իզվեստիա»-ի զրուցակիցը նշել է, որ խնդիրն առաջացել է մի քանի շաբաթ առաջ, և դեռևս զանգվածային բնույթ չի կրում։