Ով է Արտակ Քամալյանը և ինչ խորհուրդներ է տալու Փաշինյանին

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդատու ունի. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը երեկ նշանակվեց Փաշինյանի գլխավոր խորհրդական։ 4 տարի ԵՏՄ-ում նախարարի պաշտոն զբաղեցնելուց հետո Արտակ Քամալյանը վարչապետի կաբինետում կաշխատի։ ԵՏՄ-ում նրա պաշտոնավորման ժամկետը վերջերս է լրացել։

Նախքան հանձնաժողովում պաշտոնի նշանակվելը հետհեղափոխական Հայաստանում գյուղատնտեսության փոխնախարարի, հետո նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնները զբաղեցրած Քամալյանը ԵՏՀ էր գործուղվել 2020 թ. փետրվարի 1-ին՝ 4 տարի ժամկետով։

Նախկինում գյուղոլորտի համակարգմամբ զբաղվող Արտակ Քամալյանի՝ վարչապետի գլխավոր խորհրդականի նշանակումը միանշանակ չի ընդունվել, Փաշինյանի ստորագրած այս որոշումը երեկվանից սոցցանցերում և փորձագիտական շրջանակներում ակտիվ քննարկումների առիթ է դարձել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն Արտակ Քամալյանի նշանակումը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում անընդունելի է համարում։ Սա Արթուր Սաքունցին հիշեցնում է հեղափոխությունից հետո Փաշինյանի մեկ այլ խորհրդականի նշանակման հետ կապված պատմությունը։

«Արսեն Խառատյանի նշանակումը շատ մեծ դժգոհություններ էր առաջացրել Կրեմլում։ Հիմա նշանակում է կատարել մի անձի, որ գործունեություն է ծավալել ԵՏՀ-ում։ Ի՞նչ ուղերձ է դա, եթե նա մասնագիտացված է այդ ոլորտում, մնացած ուղղություններում ի՞նչ խորհուրդներ պետք է տա։ Մեր իրավիճակում քաղաքական տեսակետից ամենաանընդունելի և անհասկանալի որոշումն է։ Ի՞նչ է խորհուրդ տալու։ ԵՏՄ-ի շուկայի կարգերին ու կանոներին տիրապետողը չէ, որ պետք է ասի, թե ինչպես դուրս գալ այդ շուկայից։ Նա ոչ թե գիտի, թե ինչպես դուրս գալ այդ շուկայից, այլ՝ ինչպես տեղավորվել այդտեղ»,- Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Սաքունցը։

Իսկ Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն ասում է, որ վերջերս Փաշինյանի հետ զրուցել է հենց խորհրդականների նշանակումից։

«Նիկոլ Փաշինյանին և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հարցրել էի՝ ովքե՞ր են ձեր խորհրդականները, ով են նրանք, որ ձեզ այդպիսի խորհուրդներ են տալիս, ինչ կրթություն և կենսագրություն ունեն, արդյո՞ք գրել են գրքեր, որ կարող ենք ընթերցել։ Այդ մասին հարցրել եմ, որովհետև մեկը մյուսի հետևից ընդունվում են սխալ քաղաքական որոշումներ։ Խնդիրը ոչ թե տեսնում եմ առանձին անձերի մեջ, այլ ընդհանրապես մեր երկրում խորհրդականների ինստիտուտի բացակայության մեջ։ Սերժ Սարգյանի օրոք կար «Նորավանք» կոչվող մի կենտրոն, որը հանդիսանում էր «ԿԳԲ-ի որջը»։ Ես մի անգամ այնտեղ քննարկման էի մասնակցում և ամեն ինչ ավարտվեց վիճաբանությամբ։ Երբ ես ասացի, որ մեծ պատերազմ է սպասվում և դրա հետևում Ռուսաստանն է, ինձ ծաղրեցին։ Ես հասկացա, որ խնդիրն ինստիտուցիոնալ է և ամեն ինչ վատթարանում է»,- նշեց նա։

Խզմալյանը նաև նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն ունի խորհրդականներ որոնց մասին հանրությունը տեղյակ չէ, ըստ Խզմալյանի, սա նշանակում է, որ որոշումները պատասխանատու անձանց կողմից չեն ընդունվում։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էր։

Փաշինյանի խորհրդականների ցանկը վերջին անգամ թարմացել էր շուրջ երկու ամիս առաջ։ Դեռևս հունվարին Լոռու մարզպետի պաշտոնից ազատված Արամ Խաչատրյանը նշանակվեց վարչապետի խորհրդական։

Factor TV-ին ուսումնասիրել էր, թե ովքեր են Հայաստանի վարչապետի խորհրդականները, ինչ ուղի են անցել, և փորձել էր պարզել՝ ինչ խորհուրդներ են նրանք տալիս երկրի ղեկավարին։

Նիկոլ Փաշինյանին հինգ խորհուրդ տվող կա, նրանցից երեքը բարձր աշխատավարձ են ստանում պետական բյուջեից։

Հավելենք, որ վարչապետի գլխավոր խորհդականի աշխատավարձը կազմում է բազային աշխատավարձի 11-ապատիկը՝ 915 հազար դրամ, իսկ խորհրդականներինը՝ տասնապատիկը՝ 832 հազար դրամ։

Մանյա Պողոսյան