Հայ մասնագետներն ուսումնասիրել են կոռուպցիայի դեմ պայքարի  սինգապուրյան փորձը

Լուրեր

13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, Սինգապուր այցելության երկրորդ օրը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում սինգապուրյան փորձն ուսումնասիրելու նպատակով, այցելել է Կոռուպցիոն գործընթացների հետաքննության բյուրո (CPIB): Հանդիպմանը պատվիրակությանը ներկայացվել է բյուրոյի ստեղծման և կայացման պատմությունը, ինչպես նաև վերջին տասնամյակի հիմնական ձեռքբերումները, որպես առանձին անկախ պետական մարմին գործելու առավելությունները և գրանցված հաջողությունները: Սինգապուրյան գործընկերները ներկայացրել են նաև կոռուպցիոն դեպքերի հետաքննության վերաբերյալ վիճակագրական տվյալներ,  կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բնութագրող ցուցանիշներ:

Այնուհետև ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը  հանդիպում է ունեցել Սինգապուրի հեղինակավոր՝ երկրի առաջին վարչապետ Լի Քուան Յույի անվան Հանրային քաղաքականության համալսարանի ղեկավարության հետ: Համալսարանի համատնօրեն, պրոֆեսոր Ֆրանչեսկո Մանչինիի հետ բանակցվել են հանրային կառավարման և հանրային քաղաքականության ասպարեզներում համատեղ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Քննարկվել են Լի Քուան Յույի անվան համալսարանի և ՊԵԿ ուսումնական կենտրոնի միջև հետբուհական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները: Համալսարանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նաև նշված ոլորտում մասնագիտացված ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների հետ մագիստրատուրիայի ծրագիր  կազմակերպելու հարցում: Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մշակելու 2018-2019թթ.ին հանրային կառավարման ոլորտում երկկողմ փոխգործակցության ապահովմանն ուղղված գործողությունների ճանապարհային քարտեզ:

Պրոֆեսոր Մանչինին ընդունել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝ առաջիկայում Հայաստան այցելելու հրավերը՝ ՊԵԿ ուսումնական կենտրոնի հնարավորություններին ծանոթանալու և փոխգործակցության ծրագիր ուրվագծելու նպատակով:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին