Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության որ տեսակն ինչպես պետք է կազմակերպի իր գործունեությունը
Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում գործելու են նոր կարգավորումներ: ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար պարտադիր է միանալ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։
ՊԵԿ-ը մանրամասնել է, թե օրենսդրական նոր փոփոխությունների համաձայն՝ տաքսի ծառայության որ տեսակն ինչպես պետք է կազմակերպի իր գործունեությունը: