Սերժ Սարգսյանի եղբոր որդին առողջական խնդիրներ ունի, որոնց մասին չի ցանկանում բարձրաձայնել

Լուրեր

16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
16.11.2024 | 13:22
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
16.11.2024 | 12:58
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
16.11.2024 | 12:34
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածների հարցեր
16.11.2024 | 12:12
Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքային բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ
16.11.2024 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2024 | 11:33
Նավթի գները նվազել են
16.11.2024 | 11:07
Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավ է կազմակերպել
16.11.2024 | 10:35
Հրդեհ Ձորագյուղում
16.11.2024 | 10:18
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացավ Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդու` Հայկ Սարգսյանի գործով նախնական դատական նիստը:

Նախագահող դատավորն է Աննա Դանիբեկյանը: Նիստի մեկնարկին պաշտպանական կողմը հայտարարեց, որ իրենց անհրաժեշտ են փաստաթղթեր, որոնք կվկայեն, թե դատավորի ընտրությունը կատարվել է համակարգչային ծրագրի միջոցով։

«Մենք այս գործի հետ կապված վերապահումներ ունենք, և դատավորների ընտրությունն էլ կասկածի տեղիք է տալիս»,-նշեց փաստաբանը:

Հայկ Սարգսյանն ասաց, որ ինքն առողջական խնդիրներ ունի, բայց թե ինչպիսի՝  բարձրաձայնել չցանկացավ, նա նաև նշեց, որ իր խնամքին ունի անչափահաս երեխա:

Քրեական գործի նյութերին ծանոթանալու համար այս պահին դատական նիստը հինգ րոպեով ընդմիջվեց:

Նշենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: