Դրսևորե՛ք քաղաքական կամք, ազատ և արդար ընտրություն անցկացրե՛ք․ ՀՀԿ-ական պատգամավորի կոչը՝ Կառավարությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Կանադան խուսափեց պարտությունից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 23:23
Մարկո Ռուբիոն Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ռուս ժողովրդին և վերահաստատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հանձնառությունը
12.06.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
12.06.2026 | 22:47
Ալեն Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը
12.06.2026 | 22:29
ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 147-ով, ՔՊ-ինը` 1148-ով. վերահաշվարկի արդյունքները հայտնի են
12.06.2026 | 22:23
Հայաստանը պատրաստվում է 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնությանը․ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերը
12.06.2026 | 22:09
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատանքը, կլինեն նոր բացահայտումներ․ ՆԳ նախարար
12.06.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացվել. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12.06.2026 | 21:34
Ադրբեջանում թալիշների նկատմամբ համակարգված խտրականություն է․ ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված թալիշ հետազոտողը՝ Բաքվի դատարանում
12.06.2026 | 21:19
Հունիսի 15-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.06.2026 | 21:04
Պուտինը նշել է Ուկրաինայի պատերազմին մասնակցող ռուսական զորքերի թիվը
12.06.2026 | 20:47
Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն Ալբանիայում շքեղ հանգստավայր է կառուցում․ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել
12.06.2026 | 20:32
Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ հնարավոր են հեղեղային ջրահոսքեր. ՆԳՆ ՓԾ
12.06.2026 | 20:21
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
12.06.2026 | 20:13
Facebook-ում լայնածավալ խափանումներ են գրանցվել
Բոլորը

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարիներ Աճեմյանն ընտրակեղծարարությունը քրեականացնող օրենքների փաթեթի 2-րդ ընթերցման ժամանակ Կառավարության ղեկավարին հիշեցրեց վերջինիս խոսքերն ԱԺ-ում։ 

«Ուզում եմ հիշեցնել Կառավարության ղեկավարի՝ մշտապես այս ամբիոնից հնչեցվող հայտարարությունները, երբ մենք քննարկել ենք Ընտրական օրենսգիրքը։ Բոլոր այդ քննարկումների ժամանակ  նա խոսել է քաղաքական կամքի մասին, այսինքն՝ Ընտրական օրենսգիրքը կարող է լինել իդեալական, բայց միայն քաղաքական կամքի առկայության դեպքում է, որ կարելի է անցկացնել ազատ արդար ընտրություններ»,-ասաց պատգամավորը և շեշտեց, որ  Կառավարության նախարարներից մեկն արդեն կոպտորեն խախտում է օրենքը և քարոզարշավ է իրականացնում։ 

«Ես հորդորում եմ բոլոր ուժերին զգոն լինել, արդեն հնչում են տարբեր մեկնաբանություններ սև և սպիտակի մասին, հայհոյում են այն ուժերին, որոնք կարող են իրենց խանգարել, և դա նշանակում է, որ ես կարող եմ ենթադրել, որ վաղը կարող են լինել ընտրակեղծարարություններ։ Ես կոչ եմ անում Կառավարությանն ու այն իշխանական ուժին, որն այս ամբիոնից քաղաքական կամքի մասին է խոսել, դրսևորել նման կամք, քանի որ որևէ մեկը ձեզ չի խանգարում, ազատ արդար ընտրություններ անցկացրեք»,-ասաց պատգամավորը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։