ԱՀԿ-ն գլոբալ արտակարգ դրություն է հայտարարել կապիկի ծաղիկի բռնկման պատճառով

Լուրեր

09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կրկին Աֆրիկայում mpox վիրուսի (կապիկի ծաղիկ) տարածման ահազանգի ամենաբարձր մակարդակ է հայտարարել։ ԱՀԿ-ի Արտակարգ իրավիճակների կոմիտեն նոր mpox-ի բռնկումը համարում է «միջազգային նշանակության առողջապահական արտակարգ իրավիճակ», Ժնևում կայացած մամուլի ասուլիսում ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նրա խոսքով՝ Բուրունդիում, Քենիայում, Ռուանդայում և Ուգանդայում, որտեղ mpox-ի տարածում նախկինում չէր գրանցվել, վիրուսի 1b տարբերակով վարակման 90 դեպք է գրանցվել, որը բնութագրվում է հիվանդության ավելի ծանր ընթացքով և հանգեցնում է ավելի շատ մահվան դեպքերի, քան նախորդ տարբերակը։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում այս վիրուսով արդեն վարակվել է ավելի քան 14 հազար մարդ, մահացել է՝ 524-ը։

Այս տարի աֆրիկյան 13 երկրներում գրանցվել է mpox վարակի 17 հազար դեպք, ինչը 160 տոկոսով ավելի է, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում, գրում է Reuters-ը։

Վիրուսի փոխանցումը մարդուց մարդուն հնարավոր է սերտ շփման միջոցով, մասնավորապես՝ սեռական հարաբերության ժամանակ։ Հիվանդության հիմնական ախտանշաններն են բարձր ջերմությունը, ցանը, ավշային հանգույցների բորբոքվածությունը, մկանային ցավը, թուլությունը։ Որպես կանոն, մարդու մարմինը հաղթահարում է վիրուսը երկուսից չորս շաբաթվա ընթացքում, սակայն հնարավոր է նաև հանգեցնի մահվան:

2022 թվականի ամռանն ԱՀԿ-ն արդեն հայտարարել էր, որ կապիկի ծաղիկը միջազգային մտահոգություն առաջացնող առողջապահական արտակարգ իրավիճակ է»: