Կուրսկում ամբողջ Գլուշկովսկի շրջանի պարտադիր տարհանում է հայտարարվել

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Կուրսկի շրջանում հայտարարվել է Գլուշկովսկի շրջանի ամբողջ տարածքի պարտադիր տարհանում։ Այս մասին Telegram-ում հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը, գրում է Current Time-ը։

«Տարածաշրջանային օպերատիվ շտաբը որոշում է կայացրել Գլուշկովսկի շրջանի պարտադիր տարհանման մասին։ Ինչպես նախկինում հաղորդվել է, տեղի բնակիչների հեռացման գործընթացի համակարգումը վստահված է անվտանգության ուժերին, տեղական վարչակազմին և Կուրսկի «Պատրիոտ» կենտրոնի հսկիչներին»,- ասվում է Սմիրնովի հայտարարության մեջ:

Նա նաև կոչ է արել քաղաքացիներին «ըմբռնումով վերաբերվել ներկա իրավիճակին և հետևել անվտանգության ուժերի ու տեղի իշխանությունների բոլոր առաջարկություններին»։

Երկու ժամ առաջ հաղորդվել էր, որ պարտադիր տարհանում կիրականացվի միայն Գլուշկովո գյուղում, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից մոտավորապես 7 կիլոմետր հեռավորության վրա։

«Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով ռուսական «ռազմական թղթակիցների» հրապարակումները, գրում է, որ տարածաշրջանային իշխանությունների կողմից տարհանման որոշումը կարող էր ընդունվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից ենթակառուցվածքային օբյեկտների գնդակոծման ֆոնին, որոնց նպատակն է խաթարել ռուսական բանակի ռեզերվների տեղափոխման նյութատեխնիկական ուղիները։

Գլուշկովսկի շրջանը սահմանակից է Սուջայի շրջանին, որտեղ մարտերը շարունակվում են օգոստոսի 6-ից։ Շրջանի բնակչությունը, 2022 թվականի սկզբի դրությամբ, կազմում էր մոտ 20 հազար մարդ։