Հայաստանը միանում է ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող գազերի օգտագործումն արգելող ժնևյան արձանագրությունը

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

Հայաստանի կառավարությունը կվավերացնի 1925 թվականի հունիսի 17-ին Ժնևում ստորագրված «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման և մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրությունը: Այդ մասին հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 13-ի նիստի օրակարգում:

Համաձայնագիրը Հայաստանը վավերացնելու է՝ նկատի ունենալով, որ պատերազմի ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի և բոլոր համանման հեղուկների, նյութերի կամ սարքերի օգտագործումը արդարացիորեն դատապարտվել է քաղաքակիրթ աշխարհի ընդհանուր կարծիքով, դրանց օգտագործման արգելումը հայտարարվել է այն պայմանագրերում, որոնց անդամ է հանդիսանում աշխարհի տերությունների մեծ մասը, և որ այդ արգելքը պետք է համընդհանուր ընդունվի՝ որպես միջազգային իրավունքի մաս, հավասարապես պարտադիր դառնալով ազգերի խղճի և սովորույթի համար:

Համաձայնագիրը ստորագրող պետությունները միանալով փաստաթղթին հայտարարում են, որ պայմանավորվող կողմերը, այնքանով, որքանով դեռևս չեն հանդիսանում նման օգտագործումն արգելող պայմանագրերի կողմեր, ընդունում են այս արգելքը, համաձայնում են տարածել այս արգելքը մանրէաբանական պատերազմի միջոցների վրա և համաձայնում են միմյանց նկատմամբ պարտավորված լինել սույն hռչակագրի պայմանների համաձայն:

Բարձր պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր ջանքերը, որպեսզի հորդորեն այլ պետություններին միանալու սույն արձանագրությանը: Նման միանալու մասին կտեղեկացվի Ֆրանսիայի Հանրապետության կառավարությանը, իսկ վերջինիս կողմից՝ բոլոր ստորագրած և միացած պետություններին, և ուժի մեջ կմտնի Ֆրանսիայի Հանրապետության կառավարության կողմից ծանուցման օրվանից: