«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումները շարունակվում են

Լուրեր

12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում հուլիսի 11-ին պաշտպանության նախարարն ընդունել է փոքր և միջին բիզնեսի խթանմամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, վենչուրային հիմնադրամների և գործարար շրջանակների ներկայացուցիչների։

Վիգեն Սարգսյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է առաջարկվող ծրագրերի բովանդակությունը և դրանց ընձեռած հնարավորությունները։

Պաշտպանության նախարարը կարևորել է հանդիպումը, նշելով, որ ակնկալում է գործուն առաջարկներ՝ ծրագրերի շրջանակում նախատեսվող բիզնես բաղադրիչի արդյունավետ իրացման համար։

Հանդիպման մասնակիցները ողջունել են առաջարկվող ծրագրերը և սեփական պատկերացումները ներկայացրել՝ առաջադրված խնդիրների լուծման վերաբերյալ։

Պաշտպանության նախարարը պատասխանել է ներկաների հարցերին, վստահեցնելով, որ նախագծերի վերջնական տարբերակը կազմելիս հաշվի կառնվեն նաև նրանց առաջարկները։ Վիգեն Սարգսյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ ծրագրերի հանրային լսումները առաջիկա օրերին կավարտվեն,  ինչից հետո կներկայացվեն կառավարություն, այնուհետև խորհրդարան։Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: