Սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնում նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ քննված քրգործն ուղարկվել է դատարան 

Լուրեր

13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավարտվել է սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին  խոշոր չափերով ապօրինի վարձատրություն տալու դեպքի առթիվ 2018թ. ապրիլի 11-ին ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործ նախաքննությունը: Քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեա­կան օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ քրեա­կան օրենսգրքի 3121-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մ.-ն, Լոռու մարզի Բազում, Ազնվաձոր համայնքների և Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի նպաստառու 12 բնակիչների ընտանիքին սոցիալապես անապահով և նպաստառության ենթակա ճանաչելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու, ինչպես նաև ընտանիքի բարեկեցիկ կենցաղավարության հանգամանքը չարձանագրելու, ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման փաստը թաքցնելու դիմաց, որպես ապօրինի վարձատրություն, 2008թ. հոկտեմբերից մինչև 2018թ. մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում, անձամբ կամ «Հայփոստ» ՓԲԸ Ազնվաձորի փոստային բաժանմունքի ավագ օպերատորի օժանդակությամբ պահանջել է նպաստի մեկ կամ երկու ամսվա գումարը, որը ընդհանուր կազմել է   1․568. 500 ՀՀ դրամ: Գումարի մեծ մասը  նա ստացել է նշված ժամանակահատվածում, իսկ 4 շահառուներից  պահանջած մյուս փոքր մասը, ըստ վերջիններիս հետ ունեցած պայմանավորվածության, պետք է ստանար 2018թ.  ապրիլ-մայիս ամիսներին։

2018թ. ապրիլի 11-ին հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա. Մ.-ն ձերբակալվել է, ապա նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ «Հայփոստ» ՓԲԸ Ազնվաձորի փոստային բաժանմունքի ավագ օպերատոր Վ. Ա.-ն, լիազորված լինելով կազմակերպելու և իրականացնելու բաժանմունքի միջոցով կենսաթոշակ-նպաստների վճարումները, սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մ.-ից նախապես ճշտելով նպաստի գումարները որպես  ապօրինի վարձատրություն տալու առաջարկն ընդունած նպաստառուների շրջանակը, 2010թ. հոկտեմբերից մինչև 2018թ. մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում շարունակաբար Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի 5 բնակիչներից անձամբ ստացել և որպես ապօրինի վարձատրություն Ա. Մ.-ին է փոխանցել խոշոր չափերով  գումար:

Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա­կան օրենսգրքի 38-3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում ապօրինի վարձատրություն տված անձինք առաջին ագնամ են հանցանք կատարել, աջակցել են հանցագործության բացահայտմանը՝ մինչդատական վարույթի ընթացքում դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի համաձայնությամբ վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել հայեցողական քրեական հետապնդման շրջանակներում գործուն զղջալու հիմքով վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2018թ. սեպտեմբերի 5-ին մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: