Վիեննայում ահաբեկչական սպառնալիքի պատճառով չեղարկվել են Թեյլոր Սվիֆթի համերգները

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ամերիկյան փոփ աստղ Թեյլոր Սվիֆթի բոլոր երեք համերգները Վիեննայում չեղարկվել են, հայտարարել է շոուի կազմակերպիչ Barracuda Music-ը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Էռնստ Հապել մարզադաշտում ծրագրված ահաբեկչության մասին իշխանությունների տեղեկություններից հետո մենք այլ ելք չունենք, քան չեղարկել ծրագրված երեք համերգները՝ հանուն բոլորի անվտանգության»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Օգոստոսի 7-ին ավստրիական ոստիկանությունը հայտնել է ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձի բերման ենթարկելու մասին, որոնք ցանկանում էին ահաբեկչություն իրականացնել Վիեննայում և Ստորին Ավստրիայի դաշնային նահանգի Տերնից քաղաքում։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ ձերբակալվածները Վիեննայում և դրա շրջակայքում հանրային միջոցառումների ժամանակ ահաբեկչություններ իրականացնելու կոնկրետ պլաններ են ունեցել։ Խուզարկությամբ բնակարաններից մեկում հայտնաբերվել են քիմիական նյութեր, որոնց բաղադրությունն ուսումնասիրվում է։

Ձերբակալվածներից մեկը՝ Ավստրիայի 19-ամյա քաղաքացի, հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ներկայիս առաջնորդին։ Երկրորդ բերման ենթարկվածի մասին ոստիկանությունը տեղեկություն չի տրամադրել։ Ըստ Kurier-ի՝ նա ընդամենը 17 տարեկան է։

Ոստիկանության աղբյուրները ORF.at-ին հայտնել են, որ ևս երեք կասկածյալներ որոնվում են։