Փարիզ-2024. Չալոյանը պայքարեց մինչև վերջ. Կարեն Աղամալյան

Լուրեր

06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ամփոփել է Օլիմպիական խաղերում Հայաստանի միակ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանի ելույթները:

«Ցավոք, ստացվեց այնպես, որ Դավիթը դուրս մնաց նաև բրոնզե մեդալի համար պայքարից: Թեպետ, նա պատրաստ էր: Առաջին մենամարտի մեկնարկը հաջող չէր, սակայն Չալոյանն իր արագության հաշվին կարողացավ հաղթանակի հասնել: Երկրորդ մենամարտում հաղթանակ կորզել չհաջողվեց: Չալոյանը պայքար մղեց մինչև վերջ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Աղամալյանը:

Վերջինիս խոսքով` Չալոյանի հաղթաթուղթը ոտքերի արագությունն է, իսկ այս անգամ զգացնել տվեց դեռևս ամիսներ առաջ ստացած վնասվածքը: «Բռնցքամարտում փոքր սխալներ չեն լինում, մեկ սխալից ծնվում են մեծերը: Ես Դավիթից դժգոհ չեմ»,-ասաց մասնագետը:

Ըստ Աղամալյանի՝ Օլիմպիական խաղերում մթնոլորտն այլ է, և լինում է այնպես, որ աշխարհի և օլիմպիական չեմպիոններից շատերն արդեն իսկ լքել են պայքարը:

«Մրցակցությունը գերծանր քաշային կարգում հավասար էր: Աշխարհի և օլիմպիական չեմպիոնների մենամարտերն այդքան էլ տպավորիչ չեն: Ոչ միայն այս քաշային կարգում, այլ նաև մյուս քաշերում ֆավորիտների հիմնական մասը դուրս է մնացել հետագա պայքարից»,-առանձնացրեց նա:Հայաստանի օլիմպիական հավաքականի  անդամ Դավիթ Չալոյանը Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում պարտվեց Եվրոպայի գործող չեմպիոնին: Փարիզի հյուսիսային արենայում կայացած քառորդ եզրափակիչ մենամարտում Չալոյանն ուժերը չափեց Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն, իսպանացի Այուբ Գադֆայի հետ:  Չալոյանը զիջեց 5:0 հաշվով: Առաջին մենամարտում Չալոյանը հաղթել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Օրի Դելիշեսին: