Հաքան Ֆիդանը արձագանքել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու Իսրայելի ԱԳՆ կոչին

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կարող կասկածի տակ դրվել։ Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ արձագանքելով ՆԱՏՕ-ից Անկարային հեռացնելու մասին Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությանը։

«Դրանից բան դուրս չի գա։ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կարող կասկածի տակ դրվել նման հավասարության մեջ։ Ավելին, Իսրայել-Պաղեստինի հարցում Թուրքիան միակ երկիր չէ արևմտյան առանցքում։ Կան այլ երկրներ, որոնք դիրքորոշում ունեն Իսրայելի դեմ, սակայն նրանց ձայնի տոնայնությունը կարող է տարբեր լինել: Պաղեստինի պետության ճանաչման համատեքստում իրենց դիրքորոշումը պաշտոնապես հայտարարել են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան»,- ասել է Ֆիդանը թուրքական Sabah-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը ՆԱՏՕ-ին հորդորել էր Թուրքիային հեռացնել դաշինքից այն բանից հետո, երբ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր ներխուժմամբ։

«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտգործնախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել դաշինքից»,- ասվում էր նախարարի հայտարարության մեջ։

Մինչ այդ, Էրդողանը հայտարարել էր Իսրայել հնարավոր ներխուժման մասին։

«Ինչպես մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն բանը կանենք նրանց հետ։ Պատճառ չկա չանելու։ Միայն պետք է ուժեղ լինենք, որ կարողանանք այդ քայլերն անել»,- ասել էր նա Ռիզեում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպմանը։

Իսրայել Կացն էլ, պատասխանելով Էրդողանի սպառնալիքներին, նշել էր, որ Թուրքիայի նախագահը գնում է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ճանապարհով։

Էմմա Չոբանյան