ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչությունում կատարված մոտ 110մլն դրամի առերևույթ հափշտակության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից ՀՀ ոստիկանության պետին ուղղված գրության հիման վրա Ոստիկանության ՊՊԳ վարչությունում իրականացված ծառայողական քննության շրջանակում կատարված հիշյալ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի 2015-2018թթ. ֆինանսական գործունեության ստուգման վերաբերյալ փաստաթղթերը:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ 6 տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնց հիման վրա մատուցված ծառայությունների համար ստացված առանձնապես խոշոր չափի՝ 109.990.200 ՀՀ դրամը ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի աշխատակցի կողմից չի մուտքագրվել գնդի արտաբյուջետային հաշվեհամարին: Բացի այդ, առերևույթ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նշված հափշտակության իրականացումը հնարավոր է եղել ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության ղեկավար աշխատակիցների կողմից ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ վերաբերմունքի հետևանքով:

Նկատի ունենալով, որ իրականացված ծառայողական քննության նյութերում առերևույթ առկա են յուրացմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն
կատարելու, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութության հատկանիշներ պարունակող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության hատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

 Հարգանքով՝     ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին