Հուլիսի 26-ին կդադարեցվի Լոռու մարզի որոշ հասցեների գազամատակարարումը
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Տաշիր քաղաքի (բացառությամբ Արևային թաղամասի), Լեռնահովիտ, Կրուգլայա Շիշկա, Մեդովկա, Պրիվոլնոյե բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։