Ադրբեջանում թալիշ հետազոտողին մեղադրում են ՀՀ հատուկ ծառայությունների հետ գործակցելու մեջ․ նա 4 ամսով կալանավորվել է

Լուրեր

11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան
11.08.2026 | 15:02
Երևանը ՀԱՊԿ հետդարձի ճանապարհ չի տեսնում // Փողոցում լքված նորածնի մայրը դեռ չի գտնվել․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 15:02
Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է
11.08.2026 | 14:52
Միայն TRIPP-ը բավարար չէ, ՀՀ-ին պետք է նաև ելք Միջերկրական ծով և Պարսից ծոց. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:50
Ռոզա Բաբայանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
11.08.2026 | 14:45
Բաշար Ասադը հեռակա կարգով մահվան է դատապարտվել՝ մարդկության դեմ հանցագործությունների համար
11.08.2026 | 14:38
Չկա երաշխիք, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում էլ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնի. Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
11.08.2026 | 14:21
Ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է․ Գրիգորյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:12
Ռազմական նոր էսկալացիայի վտանգն այսօր գրեթե զրո է. Բենյամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:03
Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
11.08.2026 | 13:57
Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանի
11.08.2026 | 13:48
Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո
11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանում նախօրեին տեղի է ունեցել պետական ​​դավաճանության մեջ կասկածվող  թալիշ հետազոտող Իքբալ Աբիլովի նկատմամբ խափանման միջոց ընտրելու գործով դատավարությունը։Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը 4 ամիս ժամկետով։

Նրան մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 283-րդ (ազգային ատելության սերմանում) և 274-րդ (պետական ​​դավաճանություն) հոդվածներով։ Հետազոտողի հայրը՝ Շահին Աբիլովը լրատվամիջոցներին ասել է, որ որդին չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Տղաս քաղաքականությամբ չի զբաղվել։ Նա գիտական ​​հետազոտություններ է անցկացրել ոչ միայն թալիշների, այլև ավելի մեծ տարածաշրջանի վերաբերյալ՝ Չինաստանից մինչև Թուրքիա»,- ասել է Շահին Աբիլովը։

Ադրբեջանի իշխանամերձ լրատվամիջոցներն էլ  ​տեղեկություն են տարածել, որ Աբիլովը ձերբակալվել է «Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության կողմից իրականացված հատուկ օպերատիվ միջոցառումների արդյունքում»։  Նա  մեղադրվում է «պետական ​​դավաճանության մեջ՝ երրորդ երկրի տարածքում տեղակայված Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջադրանքները կատարելու՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում էթնիկական հողի վրա ատելություն և թշնամանք հրահրելու գործողություններ իրականացնելու համար»։

Նշվում է, թե դատավարության ընթացքում այլ ապացույցների հետ հրապարակվել են, իբրև թե, գաղտնի բանակցություններն ու գործարքները, որոնք «Աբիլովն անցկացրել է Skype-ով Երևանի պետական ​​համալսարանի արևելագիտության ամբիոնի վարիչ և Հայաստանում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանի հետ հետ, որը Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված նպատակային աշխատանք է տանում հայկական հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո»։

Նշվում է, որ թե հիմնավոր կասկածները հաստատվել են Աբիլովի կողմից օտաերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ  միասին տարբեր երկրներից խմբերի ներգրավմամբ, ինչպես նաև Վարդան Ոսկանյանի ու այլ անձանց օգնությամբ կապված հայկական հատուկ ծառայությունների հետ, իրականացրել են Ադրբեջանի դեմ թշնամական գործունեություն։

Այս տեղեկությունների  տարածմանը արձագանքել է Աբիլովի հայրը՝ «սուտ» անվանելով  Հայաստանի հատուկ  ծառայությունների հետ որդու համագործակցության մասին պնդումները։ Նրա խոսքով՝ Աբիլովն իսկապես շփվել է Գառնիկ Ասատրյանի հետ, բայց դրանք բացառապես գիտական ​​կապեր են եղել։

«Դա երկու արևելագետների շփում էր»,- ընդգծել է  Շահին Աբիլովը՝ հավելելով․

«Մեզ արգելվում է խոսել քրեական գործի բովանդակության և դատարանում կատարվողի մասին, մինչդեռ խեղաթյուրված տեղեկատվությունը հասնում է լրատվամիջոցներին՝ որդուս ուղղված մեղադրանքներով։ Մենք դա դիտարկում ենք որպես հանրությանը մոլորեցնելու և որդուս ձերբակալությունն արդարացնելու փորձ»։

Հարազատներն ավելի վաղ պատնել էին, որ Աբիլովը մանկուց ապրել է Բելառուսում և հունիսի 14-ին մեկնել է Ադրբեջան՝ իր զարմիկի հարսանիքին։ Հունիսի 22-ին Աբիլովը կանչվել  է Պետական ​​անվտանգության ծառայության Մասալլիի շրջանային բաժին և 6 ժամ հարցաքննվել։ Հունիսի 27-ին Բաքվից Մինսկ թռչելիս նրան թույլ չեն տվել ինքնաթիռ նստել, խլել են անձնագիրն ու հեռախոսը։ Հուլիսի 22-ին Աբիլովին կրկին հրավիրել են Պետական ​​անվտանգության ծառայության Մասալլիի շրջանային բաժին՝ անձնագիրը և հեռախոսը վերադարձնելու պատրվակով։ Սակայն առանց ծնողներին ծանուցելու Աբիլովին տարել են Բաքու։

Թալիշ ակտիվիստները կարծում են, որ Աբիլովը կալանավորվել է շինծու մեղադրանքով, իրական պատճառը տարբեր ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ Ադրբեջանի թալիշների հետ կապված հետազոտություններն են։

Նա, լինելով Ադրբեջանի քաղաքացի, ունի նաև Բելառուսում բնակության թույլտվություն։ Աբիլովը Լատվիայում գրանցված «Թալիշի ազգային ակադեմիա»-ի հիմնադիրներից է։ Ակադեմիայի նպատակն է ուսումնասիրել և հետազոտել թալիշերենը սոցիալ-տնտեսական, պատմական, ազգագրական, հնագիտական, գրական և լեզվաբանական տեսանկյունից: Նա նաև «Թալիշի ազգային ակադեմիայի լրատվական»-ի գլխավոր խմբագիրն է։

Էմմա Չոբանյան