ՆԳՆ Փրկարար ծառայության և Կանզասի ազգային գվարդիայի համագործակցությունն ամրապնդվում է

Լուրեր

21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
21.07.2026 | 21:26
Քննարկվել է Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը
21.07.2026 | 21:14
Ալիևը հաստատել է, որ Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև գաղտնի հանդիպում է տեղի ունեցել Բաքվում
21.07.2026 | 21:00
Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հնարավոր են առանց խաղաղության համաձայնագրի ստորագրման․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 20:50
«Կորպուս Գաստրոբարում» վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ն կասեցրել է արտադրությունը
21.07.2026 | 20:41
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
21.07.2026 | 20:28
Գործարանների շարքից դուրս գալու պատճառով ՌԴ-ն չի կարող նավթամթերք արտահանել․ Ալիևն Ադրբեջանից մատակարարումներ է առաջարկում
21.07.2026 | 20:20
Deutsche Welle-ն վրացերեն նոր լրագրողական նախագիծ է գործարկում․ ԵՄ-ն կաջակցի նաև հայերեն և ադրբեջաներեն հարթակների ստեղծմանը
21.07.2026 | 20:09
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների գործով նիստում ելույթ են ունեցել դատախազները
21.07.2026 | 20:00
Պուտինը վախենում է՝ Արևմուտքը Փաշինյանին կտապալի, ընդդիմադիր դարձրեց ակնհայտ ռուսամետներին, որ դա կանխի․ Շանթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 19:45
105 պատգամավոր, նոր խոսնակ և կառավարության ձևավորում․ ինչ է սպասվում օգոստոսի 2-ից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 19:33
ՌԴ-ում կասեցված հայկական սերտիֆիկատների հարցով Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տվել
21.07.2026 | 19:21
Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 24-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Կանզասի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտի տեղակալ և Կանզասի բանակի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադային գեներալ Էնթոնի Մոհաթի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Ողջունելով հյուրերին՝ Կամո Ցուցուլյանը բարձր է գնահատել ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի հետ արդյունավետ համագործակցությունը և շարունակական աջակցության համար շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը։

Նա մատնանշել է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության ոլորտում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից իրականացված համագործակցության ծրագրի հաջող ավարտը, որի շրջանակում նախորդ տարի Կանզասի ազգային գվարդիայում փրկարար ծառայողներն ու Գվարդիայի քաղաքացիական աջակցման թիմի անդամներն անցկացրել են համատեղ վարժանքներ։

Կամո Ցուցուլյանը ողջունել է ԱՄՆ կառավարության որոշմամբ Կանզասի ազգային գվարդիային համագործակցության ծրագրի փոխանցումը և ընդգծել ընթացիկ ձեռքբերումները։

Նա մասնավորապես անդրադարձել է Փրկարար ծառայությունում Գվարդիայի քաղաքացիական աջակցման թիմի անդամների հետ անցկացված բազմոլորտ առաջնային կարիքների գնահատմանը և դասընթացներին, որոնք հնարավորություն են տվել համատեղ արձանագրել կարիքները և խնդիրների վերաբերյալ նախանշել առաջնային լուծումներ։

Փրկարար ծառայության տնօրենը հետաքրքրվել է Կանզասի ազգային գվարդիայի՝ արտակարգ իրավիճակների կառավարման, հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման գործիքակազմով։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Էնթոնի Մոհաթը ողջունել է երկկողմ արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում փորձագիտական մակարդակով Փրկարար ծառայության հետ անցկացվող միջոցառումները տալիս են դրական արդյունքներ։

Էնթոնի Մոհաթը անդրադարձել է Կանզասի նահանգում Ազգային գվարդիայի կողմից արտակարգ իրավիճակների կառավարման մոդելին և արագ արձագանքման համակարգային մոտեցումներին։

Նա ներկայացրել է որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներում անձնակազմի ներգրավվածության և տեխնիկական համալրվածության մանրամասներ։

Էնթոնի Մոհաթը ընդգծել է արտակարգ իրավիճակների հրամանատարության ատեստավորման գործընթացի կարևորությունը և հետաքրքրվել Հայաստանում փրկարար ծառայողների մասնագիտական կարողությունների բարելավմանն ուղղված միջոցառումներով։

Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ընդլայնելու ակտիվ համագործակցությունը։