Ավինյանը` Քերոբյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը  Factor TV-ի տաղավարում հայտարարել էր, որ ««ԱՆԻՖ»-ը լուծարվեց, քանի որ չարաշահումներն այնպիսի մասշտաբի էին, որ այլևս հեղինակություն չուներ նոր նախագծեր իրականացնելու համար»։ Քերոբյանը նաև պնդել էր, որ չարաշահումներ թույլ են տվել գործադիր տնօրենն ու խորհրդի անդամները։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այդ ժամանակ խորհրդի նախագահն էր։

Factor TV-ն այսօր Ավինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ չարաշահումների մասին էր խոսում Քերոբյանը։

«Ինձ մոտ միշտ այնպիսի զգացողություն է առաջանում, որ տարբեր պաշտոնյաներ ինչ-որ ժամանակ հետո X,Y,Z պատճառներով այդ պաշտոնից զրկվում են, հետո ստացվում է, որ իրենք արդարության առաջամարտիկներն էին, միշտ պայքարում էին արդարության համար, իսկ մյուսները վատն էին և հակառակ տրամաբանությամբ գործողություններ էին իրականացնում։ Չեմ ուզում նույնիսկ մտնել այդ բանավեճի մեջ, ես եղել եմ «ԱՆԻՖ»-ի խորհրդի նախագահը, և ես վարձատրություն չեմ ստացել դրա համար։ Ժամանակը ցույց կտա՝ ով էր ճիշտ, ով սխալ»,- ասաց Ավինյանը։

Քերոբյանն ասել էր, որ չարաշահումները կապված են եղել հաստիքացուցակի և  աշխատավարձային ֆոնդի հետ, որը խիստ տարբերվել է այլ պետական կառույցների աշխատավարձային ֆոնդից և բոնուսային համակարգից։

««ԱՆԻՖ»-ը փորձում էր ամեն կերպ հաշվետվությունները չտրամադրել, մենք պայման դրեցինք, որ պետք է բոլոր հաշվետվությունները ներկայացվեն, եթե իրենք ուզում են ֆինանսավորում ստանալ։ Ի վերջո, լուծումը եղավ այն, որ «ԱՆԻՖ»-ը Էկոնոմիկայի նախարարությունից տեղափոխվեց վարչապետի աշխատակազմ, որպեսզի նախարարությունը չստանա այդ հաշվետվությունները։ Վերադարձավ 2023 թվականի կեսերին, բայց ռեալ վերահսկողություն «ԱՆԻՖ»-ի փաստաթղթերի նկատմամբ ունեցել ենք 2024 թվականի սկզբից, երբ տնօրենը փոխվեց (այսինքն այն ժամանակ, երբ Ավինյանը չէր զբաղեցնում այդ պաշտոնը), և, ի վերջո, մենք կարողացանք հասանելիություն ունենալ փաստաթղթերին»,- Factor TV-ի տաղավարում մանրամասնել էր Քերոբյանը։

Ինչո՞ւ է Ավինյանը վախեցել ցույց տալ հաշվետվությունները՝ հարց ուղղեցինք Երևանի քաղաքապետին։

«Սուտ է այն պնդումը, թե ինձնից հաշվետվություն են պահանջել և ես չեմ տվել, իրականությանն ուղղակի չի համապատասխանում»,- նշեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան