ԱՄՆ սենատորները Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր հայտնի գործիչ Իբադօղլուին

Լուրեր

07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ԱՄՆ 10 սենատորներ՝ 8 դեմոկրատ ու 2 հանրապետական, հանդես են եկել  հայտարարությամբ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուի վերաբերյալ, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Այսօր լրանում է մեկ տարին այն օրից, երբ ամերիկյան համալսարանների հետ սերտ կապեր ունեցող աշխարհահռչակ տնտեսագետ և գիտնական Գուբադ Իբադօղլուն անարդարացիորեն բանտարկվեց Ադրբեջանի կառավարության կողմից՝ կեղծ արտարժույթ պատրաստելու և ծայրահեղական նյութեր պահելու մեղադրանքով։ Չնայած մեկ տարի է անցել՝ Ադրբեջանի իշխանությունները դեռևս Իբադօղլուին չեն տրամադրել իրավաբանական խորհրդատվություն, արդար դատավարություն կամ տարրական բժշկական օգնություն: Մենք խորապես մտահոգված ենք դոկտոր Իբադօղլուի ներկայիս իրավիճակով, քանի որ նա բախվել է վատ վերաբերմունքի և անմարդկային պայմանների, ներառյալ համապատասխան բժշկական օգնության բացակայությունը՝ չնայած նրա առողջական վիճակի վատթարացմանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ինչպես շատ իրավապաշտպաններ Ադրբեջանում, Իբադօղլուն անխոնջ նվիրվածություն է դրսևորել ժողովրդավարության, լավ կառավարման և մարդու իրավունքների խթանման գործում ինչպես իր հայրենիքում՝ Ադրբեջանում, այնպես էլ Միացյալ Նահանգներում, որտեղ նա ապրել և աշխատել է:

«Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների վերաբերմունքը դոկտոր Իբադօղլուի նկատմամբ և կոչ ենք անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել նրան, որպեսզի նա վերամիավորվի իր կնոջ՝ Իրադայի և երեխաների՝ Ջալեի, Իբադի և Էմինի հետ»,-նշում են սենատորները։

Նշենք, որ ապրիլի 22-ին Ադրբեջանի իշխանությունները, տեղի տալով միջազգային ճնշումներին, ընդդադիր գործիչ, հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի բանտարկությունը փոխարինել էին տնային կալանքով։

Գուբադ Իբադօղլուն կալանավորվել է 2023 թվականի հուլիսի 23-ին՝ կեղծ փողեր պատրաստելու (Քրեական օրենսգրքի 204.3.1 հոդված) և կրոնական ծայրահեղական բնույթի նյութեր տարածելու մեղադրանքով (քրեական օրենսգրքի 167-3.1 հոդված)։ Այս մեղադրանքներով նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում։ 2023 թվականի հուլիսի 24-ին Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանն ընդդիմադիր գործչի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 3 ամիս 26 օր ժամկետով կալանքը։ Փետրվարի 15-ին նրա կալանքը երկարացվել է ևս երեք ամսով։ Իբադօղլուն չի ընդունում առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ իրեն բանտարկել են քաղաքական պատվերով։

Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները  Իբադօղլուին համարում են քաղբանտարկյալ։ Նա, բացի քաղաքական գործունեությունից, հայտնի է նաև որպես տնտեսագետ, դասավանդում է արտասահմանյան մի շարք բուհերում։ Սոցցանցերի էջերում Իբադօղլուն պարբերաբար սուր քննադատության էր ենթարկում Իլհամ Ալիևին՝ տնտեսության վատ կառավարման, երկրում կոռուպցիայի, մարդու իրավունքների վատ վիճակի համար։

Էմմա Չոբանյան