Ադրբեջանում թալիշ հետազոտողի են ձերբակալել ազգային փոքրամասնությունների վերաբերյալ ուսումնասիրությունների համար

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Ադրբեջանում ձերբակալվել է թալիշ հետազոտող Իքբալ Աբիլովը, որը հետազոտություններ է անցկացրել երկրի ազգային փոքրամասնությունների վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Բելառուսից արձակուրդի համար Ադրբեջան ժամանած Ադրբեջանի քաղաքացի, ազգությամբ թալիշ Իգբալ Աբիլովը Պետանվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել Մասալլիի շրջանի Բալա Քոլաթան գյուղում։

Հարազատների խոսքով՝ նա մանկուց ապրել է Բելառուսում և հունիսի 14-ին մեկնել  է Ադրբեջան՝ իր զարմիկի հարսանիքին։ Հունիսի 22-ին Աբիլովը կանչվել  է Պետական ​​անվտանգության ծառայության Մասալլիի շրջանային բաժին և 6 ժամ հարցաքննվել։

Հունիսի 27-ին Բաքվից Մինսկ թռչելիս նրան թույլ չեն տվել ինքնաթիռ նստել, խլել են անձնագիրն ու հեռախոսը։ Հուլիսի 22-ին Աբիլովին կրկին հրավիրել են Պետական ​​անվտանգության ծառայության Մասալլիի շրջանային բաժին՝ անձնագիրը և հեռախոսը վերադարձնելու պատրվակով։ Սակայն առանց ծնողներին ծանուցելու Աբիլովին տարել են Բաքու։

Մարդու իրավունքներին պաշտպանին դիմելուց հետո ծնողներին հայտնել են, որ Աբիլովը կասկածվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 283-րդ  (ազգային ատելության սերմանում) և 274-րդ (պետական ​​դավաճանություն) հոդվածներով։

Հարազատները պնդում են, որ Աբիլովը ձերբակալվել է շինծու մեղադրանքներով․ իրական պատճառը տարբեր ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ Ադրբեջանի թալիշների մասին հետազոտություններն են։

Նա, լինելով Ադրբեջանի քաղաքացի, ունի նաև Բելառուսում բնակության թույլտվություն։ Աբիլովը Լատվիայում գրանցված «Թալիշի ազգային ակադեմիա»-ի հիմնադիրներից է։ Ակադեմիայի նպատակն է ուսումնասիրել և հետազոտել թալիշերենը սոցիալ-տնտեսական, պատմական, ազգագրական, հնագիտական, գրական և լեզվաբանական տեսանկյունից: Նա նաև «Թալիշի ազգային ակադեմիայի լրատվական»-ի գլխավոր խմբագիրն է։

Էմմա Չոբանյան