Թուրքիայի պետբյուջեի դեֆիցիտը 2024 թվականի առաջին կիսամյակում հասել է 23,6 միլիարդ դոլարի

Լուրեր

07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
Բոլորը

2024 թվականի հունվար-հունիսին Թուրքիայի կառավարության կենտրոնական բյուջեի մնացորդն ունեցել է 747,2 միլիարդ լիրա (23,6 միլիարդ դոլար) դեֆիցիտ։ Այս մասին են վկայում Ֆինանսների նախարարության տվյալները, գրում են տեղական լրատվամիջոցները։

Բյուջեի եկամուտներն առաջին կիսամյակում հասել են 3,8 տրլն լիրայի (121,2 միլիարդ դոլար), մինչդեռ ծախսերը կազմել են 4,6 տրլն լիրա (144,8 միլիարդ դոլար):

Բյուջեի ոչ տոկոսային ծախսերը կազմել են 4,4 տրիլիոն լիրա, իսկ առաջնային դեֆիցիտը՝ 172,8 մլրդ լիրա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դեֆիցիտը կազմել է 483,23 մլրդ լիրա։ Առաջին կիսամյակում բյուջեի ծախսերը, 2023 թվականի համեմատ, աճել են 93,7 տոկոսով։ Մյուս կողմից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բյուջեի եկամուտներն աճել են 103,8 տոկոսով։

2024 թվականի հունվար-հունիսին հարկային հավաքագրումները կազմել են 3213 տրլն լիրա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 100,5 տոկոսով։ Միայն հունիսին բյուջեի դեֆիցիտը կազմել է 275,3 մլրդ լիրա (8,5 մլրդ դոլար)։ Ցուցանիշը փոխվել է նախորդ ամսվա 219,4 միլիարդ լիրա (6,8 միլիարդ դոլար) ավելցուկից:

Բյուջեի եկամուտները կազմել են 591,2 միլիարդ լիրա (18,2 միլիարդ դոլար), մինչդեռ ծախսերը հունիսին կազմել են 866,5 միլիարդ լիրա (26,6 միլիարդ դոլար):

Էմմա Չոբանյան