Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հուլիսի 17-20-ն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
ՄԹ-ում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ: