Թուրքիայում սկսվել են տեղական արտադրության T-625 ուղղաթիռի փորձարկումները

Լուրեր

21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
Բոլորը

Թուրքիայում հաջողությամբ իրականացվել են տեղական արտադրության «T-625» ընդհանուր նշանակության ուղղաթիռի շարժիչի առաջին փորձարկումները։ Ուղղաթիռի առաջին փորձնական թռիչքը նախատեսված է 2018թ․ սեպտեմբերի 6-ին. փոխանցում է ermenihaber-ը:

Նախագիծն իրականացնում է Թուրքայի Ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերությունը (TUSAŞ)՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարությամբ։

«T-625» ուղղաթիռի առաջին օրինակն արդեն պատրաստ է, ներկայումս ընթանում են զանազան թեստավորման աշխատանքներ։ Ուղղաթիռի կարևորագույն  համակարգերը նախագծվել և արտադրվել են բացառապես տեղական միջոցներով։

Ուղղաթիռը նախատեսված է ամենաբարդ եղանակային և աշխարհագրական պայմաններում, մեծ բարձրություններում և բարձր ջերմաստիճանի պայմաններում ցերեկային և գիշերայի թռիչքներ իրականացնելու համար։ Այն կարող է օգտագործվել բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների, մասնավոր թռիչքների, շտապ օգնության կամ որոնողական–փրկարարական աշխատանքների  իրականացման նպատակով։

Ուղղաթիռի տեխնիկական բնութագրերը՝

Երկարությունը՝ 15․87 մետր

Անձնակազմի քանակը՝ 2

Ուղևորների թիվը՝ 12

Ստանդարտ վառելիքի բաք՝ 1020 կգ

Վառելիքի հավելյալ բաք՝ 280 կգ

Բեռնախցիկ՝ 1․1 մ3

Թռիչքի առավելագույն արագությունը՝ 306 կմ /ժամ

Թռիչքի հեռավորությունը՝ 740կմ/948կմ (վառելիքի հավելյալ բաք օգտագործելու դեպքում)

Թռիչքի առավելագույն տևողությունը՝ շուրջ 3․8 ժամ։