Արդեն ստացել ենք փորձագետների հաշվետվությունը․ Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին

Լուրեր

09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական ու շարունակական արդյունավետ համագործակցության համար:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է բոլորովին վերջերս՝ հունիսի 16-22-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության փորձագետների այցը Հայաստան: 4 փորձագետներից կազմված առաքելությունը հունիսին երկու սեմինար է անցկացրել Հայաստանում՝ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման կառավարման և ֆինանսավորման վերաբերյալ տեխնիկական ուղեցույցների տրամադրում» և «Հմտությունների պրոֆիլավորման և աշխատանք փնտրելու տեխնիկական գործիքի ներդրում» թեմաներով, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների և աշխատանք փնտրող քաղաքացիների համար:
Սեմինարներն անցկացվել են ՄԿՈՒ ոլորտում քաղաքականություն մշակող և իրականացնող, ինչպես նաև շահագրգիռ կողմ հանդիսացող ներկայացուցիչների մասնակցությամբ: Զուգահեռ կայացել են նաև ՄԿՈՒ ոլորտի երկկողմ ձևաչափով նախատեսված հանդիպումներ:

«Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը մեր ամենակարևոր ուղղություններից է: Արդեն ստացել ենք փորձագետների հաշվետվությունն ու առաջարկությունները, որոնք իսկապես արժեքավոր են մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու կարևորել այն աջակցությունը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները տրամադրում են հմտությունների պրոֆիլավորման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Կրթության մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարության կարևոր թիրախները՝ նշելով, որ ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտները պետք է աշխատաշուկայում մրցունակ լինեն և կարողանան մասնագիտական զբաղվածություն ունենալ: Այս թիրախի ապահովման նպատակով իրականացվող շարունակական աշխատանքներից նախարարը կարևորել է հատկապես օրենսդրական բարելավումները միկրո որակավորումների և կրթության ներառականության ուղղությամբ աշխատանքները։ ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության ապահովման հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տրամադրած աջակցությունը: Մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն իրականացնում է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագիրը: ՀՄԿ-ի կողմից շուրջ 632 հոգեբանների համար կազմակերպվել է վերապատրաստման դասընթացների առաջին փուլը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի կրթական համակարգում իրականացվող մեծածավալ բարեփոխումներն ինչպես մասնագիտական կրթության և ուսուցման, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտներում: Ստեֆանիա Ջիաննինին արդյունավետ է գնահատել Հայաստանի ջանքերը՝ ուղղված մարտահրավերային իրավիճակների հաղթահարմանն ու այդ համատեքստում կրթության իրավունքի իրացման գերակայությանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը նշված բոլոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությունը այցի շրջանակում հանդիպումներ է ունենալու նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում, Ինֆորմատիկայի պետական քոլեջում, Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանում և Թումո կենտրոնում։