Համոզված եմ, որ տանն ավելի շատ խնդիրներ կստեղծենք մրցակցին․ Մելիքյան

Լուրեր

21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
Բոլորը

Հուլիսի 16-ին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Փյունիկը» Երևանում կընդունի Մինսկի «Դինամոյին»։

Պատասխան հանդիպման մասին իր կարծիքն է երևանյան թիմի մարզիչ Եղիշե Մելիքյանը։

«ՉԼ-ի հանդիպումներին նախապատրաստվելու տեղի համար խնդիր ունեինք։ Խնդրանքով դիմեցինք, որ պատրաստվենք Ավանի ակադեմիայում, բայց մեզ մերժեցին։ Քանի դեռ ես թիմի մարզիչն եմ, խոստանում եմ, որ այլևս խնդրանքով չեմ դիմելու մարզում անցկացնելու համար։ Պատրաստ ենք վաղվա հանդիպմանը՝ պայքարելու հաղթանակի համար։ Հուսով եմ, մեր թիմին շատերն են երկրպագում, սպասում մեր հաղթանակին։

Մրցակցի ուժեղ կողմը ֆիզպատրաստվածությունն է, բնավորություն ունեցող թիմ է։ Համոզված եմ, որ տանն ավելի շատ խնդիրներ կստեղծենք մրցակցին։

Փյունիկը միշտ հպարտացել է իր երկրպագուներով։ Մենք սիրում ենք մեր երկրպագուներին։ Մեր բոլոր հաղթանակները երկրպագուներ համար են։ Սպասում ենք, որ երկրպագուները կգան մեր խաղին»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Դինամո Մինսկ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին՝ 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի։