ՀՀ ԳԱԱ-ում տեղի Է ունեցել «Ադրբեջանի 2014թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» գրքի շնորհանդեսը

Լուրեր

09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
Բոլորը

Սույն թվականի հուլիսի 12-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ադրբեջանի 2014թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» երկլեզու գրքի շնորհանդեսը, որը հեղինակել է հայտնի աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանը։ Գիրքը հրատարակվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ համագործակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Շնորհանդեսին մասնակցեցին գիտակրթական և պետական ոլորտի ներկայացուցիչներ։ Մասնակիցներին ողջունեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։ «Այսօր ունենք սեղանին դրված մի կարևոր աշխատություն։ Ադրբեջանական կեղծարարությունների դեմ պայքարելու ուղղությամբ մեր հիմնադրամի, ակադեմիական ինստիտուտների, առանձին գիտնականների կողմից տարաբնույթ աշխատանքներ տարվում են, և այս գրքի հրատարակությունը կլրացնի դրանք», – ասաց Ռոբերտ Ղազարյանը։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ով նաև գրքի խմբագիրն է, նշեց, թե ինչպես առաջացավ այս գիրքը գրելու գաղափարը։ «2014 թվականին՝ Ադրբեջանի պետական ատլասի հրատարակումից հետո, գտանք դրա բնօրինակը և փոխանցեցինք պարոն Գալչյանին։ Նա անմիջապես արձագանքեց, և առաջացավ այս աշխատանքը գրելու գաղափարը։ Նաև առաջարկեց, որ պետք է բացահայտել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծիքը։ Ես շնորհակալ եմ պարոն Գալչյանին այս վիթխարի աշխատանքի համար», – ասաց Աշոտ Մելքոնյանը։

Գրքի հեղինակ Ռուբեն Գալչյանը նշեց․ «Գիրքը փաստագրական է, և եթե իմ գործընկերները շարունակեն անել նման գործեր, ես շատ ուրախ կլինեմ»։

Գրքի առաջին մասը վերաբերում է Ադրբեջանում 2014թ․ ազգային ատլասում օտար քարտեզագետների կողմից կեղծված քարտեզների քննարկմանը։ «Ազգային ատլասում կեղծել են բնագիր քարտեզներ՝ հունահռոմեական, եվրոպական, բոլոր քարտեզներից հանել են Հայաստան անունը։ Գրքի մի մասը հատկացրել են Ադրբեջանը հնագույն քարտեզներում ներկայացնելուն։ Սակայն Ադրբեջանը որպես երկիր հնագույն քարտեզներում գոյություն չունի, նա եղել է Պարսկաստանի նահանգներից մեկը», – ասաց Ռուբեն Գալչյանը։

Գրքի մյուս մասը նվիրված է Հայաստանի Հանրապետության տարածքը որպես «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնող ադրբեջանական կեղծարարության բացահայտմանը։ «Մեր երկրի վրա Ադրբեջան անունն են դնում։ Այս հարցով միջազգային դատարան կարող ենք դիմել», – նշեց հեղինակը։