Խաղաղության գինը Եգիպտոսը մեզ նման շատ լավ գիտի. ՀՀ նախագահը՝ Եգիպտոսի դեսպանին

Լուրեր

09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնին ընդառաջ այսօր իր նստավայրում ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

«Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին, խնդրել է նաև իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին: «Բարեկամ Եգիպտոսի ժողովրդին և ղեկավարությանը մաղթում եմ հաջողություններ, նոր ձեռքբերումներ, ինչպես նաև խաղաղություն, որի գինն ու նշանակությունը Եգիպտոսը մեզ նման շատ լավ գիտի: Բոլորս ընդունում և հասկանում ենք, որ առանց կայուն խաղաղության հաստատման դժվար է իրականացնել ծրագրեր և արձանագրել առաջընթաց»,- նշել է Հանրապետության նախագահը:

Դեսպան Սերենադ Գամիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար: «Մեծապես գնահատում և զգում ենք այն հարգանքն ու սերը, որ տածում եք մեր երկրի և մեր ժողովրդի նկատմամբ: Ջերմ հարաբերություններ են ձևավորվել նաև Ձեր և մեր երկրի նախագահի միջև: Համոզված ենք, որ այս ամենը միտված է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու սերտացմանը»,- ասել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանը:

Զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, գիտական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային և այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է գործարար կապերի ակտիվացումը և զբոսաշրջության ոլորտի զարգացումը՝ որպես դրան նպաստող կարևոր հանգամանք նշվել Երևանի և Կահիրեի միջև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը:

Երկկողմ կապերի ամրապնդման գործում զրուցակիցները մեծ տեղ են վերապահել փոխայցելությունների ակտիվացմանը, որի լավագույն ապացույց են նախորդ տարվա սկզբին Եգիպտոսի նախագահի՝ Հայաստան և այս տարի Հայաստանի վարչապետի Եգիպտոս կատարած պաշտոնական այցերը:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի քաղաքական կամքը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ: