Երազել, սխալվել և այդ սխալների վրա սովորել. դիպլոմներ՝ ուսուցիչների նոր սերնդին

Լուրեր

09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
Բոլորը

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտները հանդիսավոր միջոցառման ժամանակ ստացել են իրենց ավարտական վկայականները․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Նա շրջանավարտներին դիմել է որպես գործընկերներ՝ ընդգծելով, որ նրանցից յուրաքանչյուրի հաջողությունը լինելու է պետության ու երեխաների ձեռքբերումը։

«Մանկավարժի որակավորումը սովորական մասնագիտություն չէ. դա աշխատանք է, որը ենթադրում է սրտացավություն, հետևողականություն, հոգատարություն: Տարիների հետ այդ աշխատանքը դառնում է կյանքի գործ։ Երբեմն այդ գործը վախեցնող է, բայց պետք է հասկանալ՝ մանկավարժի աշխատանքի արդյունքով կարելի է ոգևորել կամ թևաթափ անել, խրախուսել կամ կոտրել։ Սա առաջին հերթին մեծագույն պատասխանատվություն է, և վստահ եմ՝ բուհի տված գիտելիքներն ու հմտությունները կօգնեն, որ ցանկացած բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվեք, բարձր արժեքներով առաջնորդվեք։ Մնացածը գալու է մասնագիտական փորձառությամբ, շարունակական ինքնակրթությամբ, և այստեղ է, որ համալսարանի հետ կապն ավելի եք ամրապնդելու՝ որպես գործընկերներ»,-նշել նախարարը շրջանավարտներին ուղղված շնորհավորանքի խոսքում։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթական համակարգը պատրաստ է ընդունելու երիտասարդ մասնագետներին. շրջանավարտներին սպասում են դպրոցներում, մանկապարտեզներում, այլ հաստատություններում:

«Վստահ եմ, որ ձեր ներգրավվածությամբ մեր երեխաների կրթությունը դարձնելու եք առավել որակյալ․ մի՛ վախեցեք երազել, սխալվել և այդ սխալների վրա սովորել։ Դուք արդեն մասնագետներ եք, և մենք նաև ձեզնից սովորելու բան ունենք»,- ասել է նա:

Շրջանավարտներին շնորհավորել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նրանց մաղթելով լուսավոր, հետաքրքիր և արդյունավետ ճանապարհ․ «Մենք անհամբեր սպասում ենք նոր ու երիտասարդ մասնագետների»։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը հույս է հայտնել, որ բակալավրիատի շրջանավարտները կշարունակեն կրթությունը մագիստրատուրայում, իսկ մագիստրոսները հաջողությամբ կիրացնեն կարողություններն ու հմտությունները մասնագիտական համայնքում՝ նախադպրոցական հաստատություններից մինչև դպրոցներ, սոցիալական կենտրոններից մինչև արվեստի ոլորտ։

«Ի դեմս ձեզ՝ ուսուցչական համայնքը համալրվում է առաջատար մասնագետներով, իսկ համալսարանի մեծ ու ջերմ ընտանիքը՝ որակյալ շրջանավարտներով։ Համալսարանը ձեզ հրաժեշտ չի տալիս, այլ ասում է բարի գալուստ, քանի որ կրթության շարունակականության և մասնագիտության իրագործման բոլոր աստիճաններում համագործակցությունը շարունակվելու է»,-նշել է ռեկտորը:

Մանկավարժականի նոր սերունդը ևս մեկ անգամ խոստացել է հավատարիմ մնալ մասնագիտական երդմանն ու զինվորագրվել այն մեծ բանակին, որի առաջին ուսուցիչը եղել է Մեսրոպ Մաշտոցը։

Այս ուսումնական տարում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն ավարտել են 1568 շրջանավարտները՝ 1230-ը բակալավր, 338 մագիստրոս: