Կարևոր է, որ ընտրություններն անցնեն դրական միջավայրում. Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի քաղաքապետի բոլոր թեկնածուներին հանդիպման կոչ է արել

Լուրեր

23.05.2026 | 12:34
Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է
23.05.2026 | 12:12
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ
23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
23.05.2026 | 10:37
Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական որոշ գինիների և կոնյակների վաճառքը Ռուսաստանում
23.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժառանգություն»  կուսակցության վարչության անդամ, Երևանի քաղաքապետի թեկնածու  Րաֆֆի Կ.  Հովհաննիսյանը  Երևանի քաղաքապետի բոլոր թեկնածուներին հանդիպման կոչ է արել:

 

Արտակ Ավետիսյան, «Ռեֆորմիստների» կուսակցություն

Մանուել Գասպարյան, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն

Անահիտ Թարխանյան, «Երեւանի հանրություն» դաշինք

Արտակ Զեյնալյան, «Լույս» դաշինք

Նաիրա Զոհրաբյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Արարատ Զուրաբյան, «Երեւանցիներ» դաշինք

Գեւորգ Հովսեփյան, «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն

Միքայել Մանուկյան, «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցություն

Հայկ Մարության, «Իմ քայլը» դաշինք

Մհեր Շահգելդյան, «Օրինաց Երկիր» կուսակցություն

Գեւորգ Սանդալյան, «Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն

Զարուհի Փոստանջյան, «Երկիր Ծիրանի» կուսակցություն

 

Հարգելի բարեկամներ,

Բոլորս լիահույս ենք, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները պետք է դառնան ամենաազատը, ամենաարդարն ու ամենաթափանցիկը Հայաստանի Հանրապետության վերջին գրեթե քառորդդարյա պատմության մեջ: Դրան զուգահեռ շատ կարեւոր է, որպեսզի ընտրություններն անցնեն դրական միջավայրում՝ սիրո եւ համերաշխության հեղափոխության ոգուն ու Նոր Հայաստանի մասին ՀՀ քաղաքացիների՝ հատկապես երեւանցիների պատկերացումներին հարիր:

Կոչ եմ անում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի ցուցակները գլխավորող անձանց՝ այս չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին, հանդիպել Ռազմավարական եւ ազգային հետազոտական կենտրոնի նիստերի դահլիճում (հասցե՝ Երզնկյան 75, Երեւան) եւ հրապարակավ՝ մամուլի ներկայությամբ, քննարկել ու ընհանուր հայտարարի գալ առաջիկա ընտրությունները հավասարության, քաղաքավարության եւ փոխադարձ հարգանքի արժանապատիվ մթնոլորտում անցկացնելու սկզբունքների շուրջ: Համաձայնության դեպքում՝ խնդրում եմ արձագանքել հեռախոսով՝ (010-27-16-00) կամ (093)-66-80-30, կամ էլ. փոստով՝ [email protected] :

Ժպտա՛նք մեր համաքաղաքացիների հետ միասին: