Արցախի էթնիկ զտումից մեկ տարի էլ չանցած Ադրբեջանն արժանացել է COP29-ն անցկացնելու պատվին․ սա հարցեր է առաջացնում․ Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար

Լուրեր

11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
11.08.2026 | 14:21
Ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է․ Գրիգորյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:12
Ռազմական նոր էսկալացիայի վտանգն այսօր գրեթե զրո է. Բենյամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:03
Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
11.08.2026 | 13:57
Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանի
11.08.2026 | 13:48
Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո
11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:31
200-ից ավելի գերեվարված անձ վերադարձվել է, ամեն բան անում ենք, որ բոլոր հայ ռազմագերիները վերադառնան․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Բեռնար Քուշները Le Monde-ում իր սյունակում ընդգծել է ՄԱԿ-ի և ժողովրդավարական երկրների հավաքական փոխզիջման ռիսկը, եթե պահպանվի Ադրբեջանի ընտրությունը որպես COP29-ը հյուրընկալող երկիր։ Նա նշում է, որ մինչ Ֆրանսիան ավելի քան երբևէ ընկղմված է քաղաքական անորոշության մեջ, չպետք է աչքաթող անել շրջակա միջավայրը, որը պետք է առաջնահերթություն լինի առաջնորդների համար:

«ՄԱԿ-ի կլիմայական հաջորդ համաժողովն (COP29) ընդունելու՝ Ադրբեջանի ընտրությունը նպատակ ունի հիշեցնել մեզ այս մասին, միաժամանակ, միջազգային հանրությանն առարերեսելով սեփական հակասություններին»,- գրում է Քուշները։

Նա հավելել է՝ ինչպե՞ս կարելի է արդարացնել միջազգային իրավունքից շեղվող, ածխաջրածիններից մեծ կախվածություն ունեցող և մարդու իրավունքները ոտնահարող երկրում նման կարևոր միջոցառման անցկացումը, որն առանց հիմնավոր պատճառի պատանդ է պահում 23 հայերի, որոնք մահանում են նրա բանտերում:

«Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի էթնիկ զտումից մեկ տարի էլ չի անցել, երբ Ադրբեջանն արդեն արժանացել է COP29-ի նման հեղինակավոր միջոցառում անցկացնելու պատվին: Այս ընտրությունը հարցեր է առաջացնում ինչպես հումանիտար, այնպես էլ էկոլոգիական հարթության վրա։ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիան գործում է այնպես, կարծես վերջին ամիսների իրադարձությունները տեղի չեն ունեցել, դրանով իսկ Ադրբեջանին քարտ բլանշ է տալիս միջազգային իրավունքի հետագա խախտման համար»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, որ ավելի քան ինը ամիս շրջափակումից հետո ամբողջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 120 հազար հայերի զրկելով սննդից, դեղորայքից և վառելիքից, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում է սկսել՝ ամբողջությամբ վերահսկողության տակ առնելու տարածքը՝ իրական էթնիկ զտումներ իրականացնելով։

«Ավելի քան երկու հազարամյակների ընթացքում առաջին անգամ աշխարհի այս տարածաշրջանում այժմ ոչ մի հայ չի ապրում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հեռանալիս խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրված բարերար Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև ևս յոթ հայ քաղաքական առաջնորդներ մոտ տասը քաղաքացիական անձանց հետ պատանդ են վերցրել ադրբեջանական իշխանությունների կողմից: Նրանց կամայական կալանավորումն առավել մտահոգիչ է, քանի որ ոչ մի օտարերկրյա դիտորդ կամ լրատվամիջոց իրավասու չէ ներկա գտնվել ընթացող դատավարություններին և տեղեկատվություն տրամադրել նրանց առողջական վիճակի մասին։ Գրեթե ինը ամիս այս պատանդներին ազատ արձակելու կոչերն աննկատ են մնացել»,- գրել է Քուշները՝ ընդգծելով, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը չի կարող անջատվել մարդու իրավունքների հարգման սկզբունքից: