Բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից ավելի քան 1․6 մլն դրամի համակարգչային հափշտակություն է կատարել․ նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում, համակարգչային հափշտակություն կատարելու դիտավորությամբ, շարունակաբար, առանց իրավաչափ հիմքով նախատեսված թույլտվության տվյալներ մուտքագրելու միջոցով, Երևան քաղաքի 37-ամյա բնակչուհին ապօրինի հասանելիություն է ստացել «adjarabet.am» և «totogaming.am» բուքմեյքերական կայքերում գրանցված մի քանի անձանց խաղային հաշիվներին և դրանց կցված բանկային քարտերի հաշիվներից ելքային փոխանցումներ կատարել իր խաղային հաշիվներին՝ այդ կերպ ստանալով դրանք տնօրինելու, օգտագործելու հնարավորություն:
Այնուհետև, խաղադրույքներ կատարելու նպատակով, նա անձանց խաղային հաշիվներից գումարներ է ելքագրել՝ այդ կերպ քաղաքացիներին պատճառելով գույքային վնաս:
Նախաքննության տվյալներով՝ վերոհիշյալ եղանակով քաղաքացիներից հափշտակված գումարի չափն ընդհանուր առմամբ կազմում է 1.665.400 ՀՀ դրամ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 37-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Քաղաքացիներին պատճառված վնասը, նախաքննության ընթացքում, մասնակիորեն փոխհատուցվել է:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: