Կա վախ՝ ռուսները կհարվածեն թիկունքից Ադրբեջանի հարձակման պահին․ Կապանում դեմ են ՌԴ հյուպատոսարանի բացմանը․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

ՌԴ-ում ՀՀ-ի դեսպան Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգորոդ, ուր ըստ ՏԱՍՍ-ի՝ նա ասել է, որ Բելգորոդում ավերված բնակելի շենքի տեսարանը մարդկանց վշտի չափի ցուցիչ է, և ցանկություն է հայտնել, որ այս ամենն արագ ավարտվի։ Բելգորոդը հարվածի համար մեղադրում է Ուկրաինայի զինված ուժերին։

Հունիսի սկզբին Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանն ու Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել էին Ուկրաինայի Բուչա քաղաք։ Ըստ Բուչայի քաղաքային խորհրդի հաղորդագրության՝ հայկական պատվիրակությունը մարդասիրական օգնություն էր նվիրաբերել՝ դեղամիջոցներ քաղաքի բժշկական հաստատություններին։ Մոսկվան, սակայն, Երևանին բողոքի նոտա էր հղել հայաստանցի պաշտոնյաների Բուչա այցի առիթով։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանի դեսպանի այցը Բելգորոդ չի կասեցնի Ռուսաստանի ագրեսիվ վարքագիծը ՀՀ-ի ուղղությամբ։

«ՌԴ-ն իր սպառնալից ոճը չի մեղմի ՀՀ-ի հանդեպ՝ Բելգորոդ մեր դեսպանի այցից հետո, քանի որ Ռուսաստանի այսօրվա քաղաքականությունը կոշտ պրոադրբեջանական է»։ Քաղաքագետը, որ վերջերս է եղել Սյունիքում և այցելել է նաև սահմանային բնակավայրեր, պնդում է, որ Հայաստանի հարավային մարզում կա մտահոգություն՝ ռուսական հյուպատոսարանի հնարավոր բացման վերաբերյալ․ «ՌԴ-ն լկտի է պահում Հայաստանում։ Ես եղա Կապանում, մարդկանց հետ զրուցեցի, այնտեղ դեմ են ռուսական հյուպատոսարանի բացմանը, մարդիկ մտահոգ են, որ ռուսները թիկունքից կհարվածեն Ադրբեջանի հարձակման ժամանակ։ ՀՀ-ի դեմ վտանգ են ռուսական զորքերը, երբ Ադրբեջանը հարձակվում է և նրանք չեն պաշտպանում, չեն կատարում իրենց պարտականությունները։ Մարդիկ ասում են՝ թող հեռանան երկրից, որ թիկունքից չխփեն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան