Վարչական դատարանի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը

Լուրեր

12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Բոլորը

Վարչական դատարանի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Վարչական դատարանի խոսնակ Աբրահամ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին և 25-ին դատարանի աշխատակազմի անդամները՝ գրասենյակի աշխատակիցներ, դատավորների օգնականներ, նիստերի քարտուղարներ, գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը։

Գործադուլի երկու օրերի ընթացքում դատարանի գրասենյակ դիմումներ չէին ստացվում և դատական նիստեր չէին կայանում։

Factor TV-ի հետ զրույցում աշխատակիցները հայտնել են, որ գերծանրաբեռնվածության պայմաններում են աշխատում, իրենց պարբերաբար խոստանում են բարձրացնել աշխատավարձերը, սակայն չեն բարձրացնում։

Նշենք, որ աշխատակիցների բարձրացրած խնդիրը այժմ էլ լուծված չէ, թե ինչ հանգամանքներում են նրանք որոշել վերադառնալ աշխատաքի, հայտնի չէ։

Աշխատակիցների կողմից գործադուլ հայտարարելու օրը՝ հունիսի 24-ին Դատական դեպարտամենտը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ խնդիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում։

«Դատական իշխանությունը, դեռևս 2023 թվականից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս ցավոտ խնդիրը։
Դատական դեպարտամենտը և Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, և հարցը գտնվում է պետական պատշաճ մարմինների ուշադրության կենտրոնում։
Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարևորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում, մինչև աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը»,- ասված էր Դատական դեպարտամենտի հայտարարության մեջ։

Արաքս Մամուլյան