ԲԱՆԱՎԵՃ․ ՀՀ-ն պե՞տք է ԵՄ-ին անդամակցի․ Փաշինյանի կառավարությունը կնշանակի՞ հանրաքվե, թե կնախընտրի ՌԴ-ի հետ մնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
Բոլորը

Քաղաքական 4 ուժերի միավորող Հայաստանի «Ժողովրդավարական ուժերի» հարթակն առաջարկում է իշխանություններին հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու հարցով։ Նախաձեռնողները հստակ ժամկետ են նշում՝ առաջիկա 3-4 ամիսներին։ Նաև ԱԺ-ում լսումներ են հրավիրվել այս հարցով։

Մինչ այդ՝ ամիսներ առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանի նիստում ասաց՝ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։ Կրկնելով նույն միտքը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ Հայաստանի ժողովուրդը և կառավարությունը ունեն եվրոպական ձգտումներ։ Ի պատասխան, եվրոպական խորհրդարանը ընդունած բանաձևում Եվրահանձնաժողովին կոչ է արել՝ ՀՀ-ի հետ անդամակցության շուրջ բանակցություն սկսել։ Ու թեև ՀՀ վարչապետը օրերս կես կատակ կես լուրջ ասում էր, որ կուզենար ՀՀ-ն այս տարի դառնար ԵՄ-ի անդամ դառնալ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր չի արել։ Ըստ Հանրաքվեի մասին ՀՀ օրենքի՝ վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցը դրվում է հանրաքվեի։

Մինչդեռ, ԵՄ-ի Արևելյան գործընկերության 6 երկրներից 3-ը՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը ստացել են ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, և հավանական է՝ առաջին երկուսի հետ սկսվեն բանակցություններ՝ անդամակցելու թեմայով։ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը՝ ասել է Թբիլիսիում ԵՄ դեսպանը։

Ո՞րն է Հայաստանի ընտրությունը՝ դառնա՞լ ԵՄ-ի անդամ, թե՞ օրինակ որդեգրել՝ «և՛,և՛»-ի քաղաքականությունը ինչպես 10 տարի առաջ, փորձել հավասար լավ հարաբերություն ունենալ Արևմուտքի և Հյուսիսի հետ։ ԵՄ անդամի թեկնածության հայտ ներկայացնելու դեպքում ինչպիսին են անդամակցելու ՀՀ-ի շանսերը։

Այս և այլ հարցերի շուրջ Factor TV-ի տաղավարում հրավիրել ենք բանավեճ, որին մասնակցում են Կարեն Սարգսյանը՝ սոցիոլոգ, Հարություն Մկրտչյանը՝ քաղաքագետ, Լիլիթ Դալլաքյանը՝ քաղաքագետ, Անի Սամսոնյանը՝ քաղաքական գործիչ, Վարդան Խաչատրյանը՝ Միացյալ Հայաստան կուսակցության փոխնախագահ։