«Ալագյազ»-ում կործանիչներն ու ուղղաթիռները կրակել են պայմանական հակառակորդի ուղղությամբ
Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը ստուգել է ռուսական ավիացիոն «Էրեբունի» ռազմակայանում մարտական պատրաստվածության դասընթացների կազմակերպումը:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Հրամանատարական և շտաբային դասընթացների ժամանակ «Ալագյազ» զորավարժարանում ՄԻԳ-29 կործանիչները, ՄԻ-8 և ՄԻ-24 ուղղաթիռները կրակել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի ուղղությամբ, ինչպես նաև օդային մարտեր վարել 200-ից 3000 մետրի վրա: