ԱՕԿՍ-ի շենքը վարձով է տրվում՝ ամսավճարը՝ 15,4 մլն դրամ

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ կառավարությունը մտադիր է վարձակալությամբ տալ ԱՕԿՍ-ի շենքը։ Այդ նպատակով հայտարարվելու է մրցույթ։ Շենքը վարձակալությամբ է տրվելու 10 տարի ժամկետով։ Ըստ շրջանառվող նախագծի՝ գույքի ամսական նվազագույն վարձավճարը 15 մլն 450 հազար դրամ է լինելու։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկված Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվում է Հայաստանի Հանրապետությանը։

Ավելի վաղ իրավապահ կառույցը տեղեկացրել էր, որ ԱՕԿՍ-ի շենքի գործով անցնում են մշակույթի նախկին նախարար, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հասմիկ Պողոսյան, նրա հարսը ու Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։

Ըստ քրգործի՝ Հասմիկ Պողոսյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը, իսկ Արմեն Սմբատյանը նրան օժանդակել է։ Արդյունքում նրանք կարողացել են ՀՀ հողային օրենսգրքի սահմանափակումների ցանկում ընդգրկված պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի զբաղեցրած հողամասը դարձնել հասարակական կազմակերպության սեփականություն: Ապա, ըստ իրավապահների, շենքը և դրա զբաղեցրած հողամասը ձևական գործարքի արդյունքում՝ 550 հազար ԱՄՆ դոլարով վաճառել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հասմիկ Պողոսյանի հարսին պատկանող ընկերությանը՝ «օրինականացնելով գույքը և թաքցնելով դրա ծագման աղբյուրը»։

 

Նարեկ Կիրակոսյան