Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի նախագահի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
29.05.2024 | 16:05Մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: