Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը «Aktobe open»-ի առաջատարներից են
Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստները «Aktobe open»-ի` Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարի առաջատարների թվում են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանից մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:
4 տուրերից հետո Պետրոսյանն էլ, Սարգսյանն էլ ունեն 3,5-ական միավոր և 7 առաջատարների թվում են:
«Aktobe open»-ին ընդհանուր առմամբ մասնակցում է 90 շախմատիստ՝ աշխարհի 22 երկրից: Այն կեզրափակվի հունիսի 2-ին: