Ալիևը հայտարարել է, թե սեպտեմբերից Բաքուն կսկսի Ստեփանակերտը բնակեցնել

Լուրեր

11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
11.08.2026 | 16:38
Քանի՞ «քյաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:29
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ու դստեր՝ Արզու Ալիևայի հետ  այցելել է Արցախի Իվանյան բնակավայր ու հանդիպել  այնտեղ տեղափոխված մի խումբ ադրբեջանցիների հետ։

Ալիևը բնակիչներից մեկի հետ զրույցում ասել է, որ Բաքուն պատրաստվում է Ստեփանակերտում բնակեցում սկսել։ «Դուք կարող եք գնալ և տեսնել այդ վայրերը։ Որովհետև բնակեցումը  դեպի Խանքենդի սկսվում է արդեն սեպտեմբերին»,-ասել է Ալիևը՝ հավելելով․

«Ուսանողները և նրանց ուսուցիչները առաջինը կտեղափոխվեն։ Ղարաբաղի համալսարանը սկսում է իր գործունեությունը. Հետևաբար, մի կողմը կլինի Խանքենդին, մյուս կողմը՝ Աղդամը։ Մարդիկ հաջորդ տարի կվերադառնան Աղդամ քաղաք»։

Նա  հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է շարունակի ամրացնել իր բանակը։

«Սակայն Հայաստանում ռեւանշիստները բավականին շատ են։ Մենք էլ ենք հետևում վերջին իրադարձություններին, տեսնում ենք, որ նորից փորձեր են արվում մեր նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնել։ Ուստի մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի։ Իհարկե, առաջին հերթին պետք է հզորացնել մեր բանակը, և մենք դա անում ենք»,-ասել է Ալիևը ու նաև նշել է, թե Հայաստանը «պետք է ընդունի Խոջալուում իրագործած վայրագությունները և ներողություն խնդրի»։

Հավելենք, որ օրերս Ալիևը Շահին Վագիֆ օղլու Բայրամովին նշանակել էր էթնիկ զտման ենթարկված և հայաթափված Ստեփանակերտում գտնվող Արցախի պետական համալսարանի ռեկտոր։ Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլլաևն ասել էր, որ հաստատվել է համալսարան ընդունվելու ծրագիրը։

«Հաստատվել է համալսարանի ընդունելության պլանը։ Ղարաբաղի համալսարանում կսովորեն 1200 ուսանողներ։ Այս շաբաթ հանրությանը կներկայացվեն ընտրված 3 ծրագրի ղեկավարները։ Համալսարանում կրթությունը կլինի անվճար, իսկ ուսանողները կապահովվեն հանրակացարանով»,- նշել էր նախարարը։

Դեռևս 2023 թվականի նոյեմբերի Ալիևը հրամանագիր էր ստորագրել «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու մասին։ Ըստ փաստաթղթի՝ Ադրբեջանի Գիտության և կրթության նախարարությանն առընթեր «Ղարաբաղի համալսարանը» ստեղծվելու է Ստեփանակերտում գտնվող բարձրագույն ուսումնական հաստատության հիման վրա։

Էմմա Չոբանյան