Դեռ հայտնի չէ՝ Փաշինյանն այցելելու է Սարդարապատի հուշահամալիր, թե՝ ոչ

Լուրեր

04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյանները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Առաջին հանրապետության օրվա առիթով դեռևս չեն այցելել Սարդարապատի հուշահամալիր։ Վարչապետն առայժմ միայն շնորհավորական ուղերձ է հղել։ Factor.am-ին այս պահի դրությամբ չի հաջողվել պարզել՝ արդյոք Փաշինյանն այցելելու է Սարդարապատի հուշահամալիր, թե՝ ոչ․ մեր զանգերն անպատասխան է թողնում թե՛ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, թե՛ կառավարության լրատվության բաժնի պետը։ Երեկ, սակայն, կառավարությունից հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է Սարդարապատ։

Երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ ուղևորվել էին Սարդարապատ՝ այնտեղ դիմավորելու լուսաբացը։ 

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Սարդարապատ չգնալուն։ Նա մասնավորապես ասել է․ «Երկու պատճառով այդ մարդը չի եկել։ Մեկը՝ հասկացել է, որ սա իր տեղը չէ, մյուսը՝ երևի դրսից են ասել, որ չես գնալու։ Այդ մարդն այլևս որևէ ձևով կապ չունի մեր երկրի, մեր խորհրդանիշների հետ։ Ինքը հռչակել է պատմական ու իրական Հայաստանների մասին աբսուրդը։ Սա երևի իր մտքի մեջ պատմական Հայաստանի մաս է ու իրական Հայաստանի հետ կապ չունի»։

Ի դեպ, շարժումը նաև հայտնել է, որ ժամը 10:00-ին Սարդարապատի տարածքում հանրահավաք են անցկացնելու, որից հետո ավտոերթով շարժվելու են մայրաքաղաք։

Հիշեցնենք, նախորդ տարի Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաններն առավոտյան էին այցելել Սարդարապատ։  Տեղի ունեցած հանդիսավոր միջացառման ընթացքում լրատվամիջոցների և այցելուների համար մուտքը փակ էր։

 

Մանյա Պողոսյան