Հյուպատոս Բադալյանը գրառում է կատարել Հալեպում Իրանի գլխավոր հյուպատոսությունում բացված սգո մատյանում
Քաղաքականություն
23.05.2024 | 19:30Մայիսի 23-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանն այցելել է Հալեպում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսություն:
«Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության ողջ անձնակազմի անունից Բ.Բադալյանը խորին ցավակցություն հայտնեց ԻԻՀ գլխավոր հյուպատոս Նավաբ Նուրիին մայիսի 19-ին ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգում վթարված ուղղաթիռի առթիվ, որի հետևանքով զոհվեցին ԻԻՀ Նախագահ Էբրահիմ Ռայիսին, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք:
ԻԻՀ գլխավոր հյուպատոսը շնորհակալություն հայտնեց այցելության և զորակցության համար»,- ասված է հյուպատոսության գրառման մեջ:
Հանդիպման ավարտից հետո Բ.Բադալյանը գրառում է կատարել Հալեպում ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունում բացված սգո մատյանում: