Թուրքիան պետք է արագորեն կարգավորի հարաբերությունները ՀՀ-ի հետ և կանխի Մերձավոր Արևելքի հրդեհի տարածումը Կովկաս․ Ահմեթ Դավութօղլու

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Թուրքիայի նախկին վարչապետ, նախկին ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն, որն այժմ ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության նախագահն է, երկրի Ազգային Մեծ ժողովում Saadet- Gelecek կուսակցությունների համատեղ խմբի նիստում ունեցած ելույթում անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։

«Թուրքիան պետք է արագորեն կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ։ Սահմանային անցակետերն ու դեսպանատները պետք է փոխադարձաբար բացվեն։ Պետք է կանխել Մերձավոր Արևելքի հրդեհի տարածումը դեպի Կովկաս»,- ասել է նա՝ խոսելով Իրանի նախագահի ու այլ պաշտոնյաների մահվան համատեքստում ստեղծված իրավիճակի մասին։

«Հուսով եմ, որ եթե այս դժբախտ պատահարի հետևում կա որևէ պատճառ կամ սպանություն, այն կպարզվի, քանի որ Մերձավոր Արևելքում ոչինչ պատահական չի լինում։ Ինձ դուր չեն գալիս դավադրության տեսությունները, բայց Թուրքիան պետք է մեծ խելամտությամբ գործի Մերձավոր Արևելքի հրդեհը Կովկասում տարածվելու հարցում: Անցյալ շաբաթ Իրանի դեսպանի այցի ժամանակ, երբ նա ինձ հարցրեց, թե ինչ խորհուրդ կտամ, ես պատասխանեցի՝ բարելավեք Իրան-Ադրբեջան հարաբերությունները և երբեք թույլ մի տվեք որևէ սադրանք»,- ասել է Դավութօղլուն։