ՀՀ նախագահը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Ուրախ եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը ողջունել նախագահական նստավայրում: Մենք շատ բարձր ենք գնահատում անձամբ Ձեր և Լյուքսեմբուրգի աջակցությունը Հայաստանին այս դժվարին ժամանակներում: Մեծապես զգացված ենք այն աջակցությունից, որ ցուցաբերվում է Ձեր կողմից Հայաստանի Հանրապետությանը:

Մեր երկրների հարաբերություններում շատ գնահատված է հատկապես միջխորհրդարանական համագործակցությունը»:

Կլոդ Վիզլերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Մեր հարաբերությունները բավական երկար պատմություն ունեն, մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականից, որոնք արդեն 30 տարուց ավելի են ձգվում: Մենք շատ լավ համագործակցել ենք խորհրդարանական մակարդակում, ձևավորվել է լավ բարեկամական խումբ, որն արդյունավետ աշխատում է:

Փոխայցեր ենք ունեցել նույնիսկ գործադիր իշխանության մակարդակով: Ձեր արտգործնախարարը Լյուքսեմբուրգ էր այցելել մի քանի ամիս առաջ, և մենք շատ լավ քննարկում ունեցանք նրա հետ: Լյուքսեմբուրգի խորհրդարանում մենք հաճախ ենք խոսում Հայաստանի մասին, քանի որ Հայաստանը կարևոր երկիր է մեզ համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակում առկա սերտ համագործակցության օրակարգային հարցեր:

Կողմերը երկուստեք բարձր են գնահատել երկու երկրների հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերակատարությունը և պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ գործակցությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչի կապակցությամբ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանն անշեղորեն շարժվում է ժողովրդավարության ինստիտուտների և արժեքների կայացման և ամրապնդման ուղիով:

Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին` նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հստակ դիրքորոշումը՝ հասնել կայուն և տևական խաղաղության և բոլոր հարևանների հետ առանց նախապայմանների կարգավորված և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար: