Տավուշում և Երևանում տեղի ունեցող ակցիաներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

Լուրեր

26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
26.06.2026 | 11:22
ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ-ն մերժել է Սեդա Սաֆարյանի միջնորդությունները
26.06.2026 | 11:15
Տարվա ամենազանգվածային հարձակումը. ուկրաինական ավելի քան 600 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջանները
26.06.2026 | 11:09
ՍԴ-ն մերժել է ԴՕԿ-ի միջնորդությունը․ ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում
26.06.2026 | 10:57
Իր 10% անդամավճարը ՀՀ-ն երկու տարի է՝ չի վճարում. ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
26.06.2026 | 10:51
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
26.06.2026 | 10:45
Ալեն Սիմոնյանը մեկ օր անց շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ՝ Լոռու և Արարատի մարզերում
26.06.2026 | 10:25
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, վիրավորները` 4300-ի
26.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.06.2026 | 10:03
ՌԴ-ն ամբողջությամբ սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը Հայաստանի բոլոր ձեռնարկություններից
26.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 26-ի դրությամբ
26.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, Վանաձոր քաղաքի բնակիչ Գ․Ղ․–ի կողմից առերևույթ կատարված խարդախության փորձի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել, որ Գ․Ղ․–ն Վանաձոր քաղաքի բնակչուհուն «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում որպես մատենավար աշխատանքի տեղավորելու պատրվակով, պահանջել է 500 ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ գումար ՝ ինչ–որ պաշտոնատար անձի կաշառք տալու համար․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդության պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալու փորձը) նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ, որը, պատշաճ և համակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։

Նախաքննության ընթացքում Գ․Ղ․–ի բնակության վայրում կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել է ձեռագիր գրառմամբ «A4» ֆորմատի 5 ցուցակ՝ բազմաթիվ անձանց անուններով, որոնց դիմաց նշված են եղել տարբեր գումարներ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալներ այն մասին, որ Գ․Ղ․–ն, տարբեր ժամանակահատվածներում հանդիպելով մի շարք անձանց, նյութապես շահագրգռել է նրանց մասնակցել Տավուշի մարզում և Երևան քաղաքում տեղի ունեցող ակցիաներին, հավաքներին, հավաքագրել է անձանց, որոնց միջոցով կոորդինացրել է նշված աշխատանքները:

Ոստիկանության ծառայողների կողմից նշված անձը տեղափոխվել է Ոստիկանության բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ, որի շրջանակներում կայացվել է հավաքին մասնակցելուն այլ անձանց առերևույթ նյութապես շահագրգռելու հանցավոր արարքի կատարման մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձին ձերբակալելու որոշում։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։