Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

26.06.2026 | 13:23
Սաֆարյանն ասել է՝ կուսակցական գործունեություն չի ծավալել, չնայած՝ ուժի ցուցակում է եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:12
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրի Ռոբերտ Քոչարյանից. երկրորդ նախագահը պարտվել է դատարանում
26.06.2026 | 12:57
ՍԴ-ի ներկայացված կազմը լեգիտիմության խնդիր ունի․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 12:45
Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնող նավի
26.06.2026 | 12:34
«Միասնության թևերը» միջնորդեց կասեցնել ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 12:27
ԲՀԿ ներկայացուցիչը միջնորդեց ընտրությունների արդյունքների վիճարկման գործը քննել ՍԴ ամբողջ կազմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 12:24
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածության համար
26.06.2026 | 12:19
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ «40-օրյա ազդեցության գործողության» մասին՝ պատերազմը դադարեցնելու համար
26.06.2026 | 12:10
ՌԴ-ն ամբողջությամբ արգելեց ՀՀ-ից ձկան ներմուծումը // Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 12:02
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
26.06.2026 | 11:57
ՍԴ-ն անկախության, չեզոքության դեֆիցիտ ունի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:55
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն․ ՄԻՊ
26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը, այդ թվում՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի գրասենյակի եվրասիական թիմի ղեկավար Մարի Կուրթին, Երևանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին և ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Ողջունելով հյուրերին՝ Սասուն Խաչատրյանը կարևորել է վերջին տարիներին ԹՊԻՀ ծրագրի շրջանակում ԱՄՆ գործընկերների հետ ակտիվ համագործակցությունն ու ծրագրի կողմից Հակակոռուպցիոն կոմիտեին ցուցաբերվող շարունակական աջակցությունը հատկապես նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռքբերման ու կադրերի վերապատրաստման ուղղությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ պատվիրակությանը ներկայացել է իր ղեկավարած կառույցի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ նախորդ երկու տարիներին իրականացված աշխատանքները՝ ընդգծելով, որ միայն 2023 թվականի ընթացքում կրկնապատկվել է ոչ միայն քննված վարույթների, այլ նաև մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի և դատի տրված անձանց քանակը:

Ամերիկյան կողմն ընդգծել է, որ գործունեության 2,5 տարվա ընթացքում Հակակոռուպցին կոմիտեն կարողացել է նկատելի առաջընթաց արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում ԹՊԻՀ ծրագրի շրջանակում վերապատրաստման և փորձագետների ներգրավմամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Կարևորելով արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցային կապերը՝ կողմերը պայմանավորվել են նույն արդյունավետությամբ շարունակել համատեղ աշխատանքները Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման և ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման ուղղությամբ: