ՀՀ ԱԳ նախարարը ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-ԱԷՄԳ օրակարգային հարցեր

Լուրեր

22.07.2026 | 10:58
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ԱԷՄԳ միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու ակտիվ դինամիկան, որին նպաստում են նաև պարբերական բարձրաստիճան այցերն ու հանդիպումները։

Քննակվել են Հայաստան-ԱԷՄԳ օրակարգային մի շարք հարցեր։ Հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերներն ու ներկայիս պայմաններում միջուկային էներգիայի աճող դերը՝ ընդգծվել է Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին ՀՀ ԱԳ նախարարի մասնակցության և խոսքում արված հիմնական շեշտադրումների կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել էներգետիկայի և առողջապահության ոլորտներում, մասնավորապես ուռուցքաբանության ու ճառագայթային բժշկության բնագավառներում իրականացվող ծրագրերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել ՀՀ ատոմային էլեկտրակայանի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը՝ ԱԷՄԳ առաջարկություններին և չափանիշներին համապատասխան: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը, ելնելով միջուկային էներգիայի կարևորությունից և ազգային առաջնահերություններից՝ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար՝ միաժամանակ ուսումնասիրելով նոր հնարավորությունները։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ կողմից ցուցաբերվող աջակցությունն ու փոխշահավետ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։