Ինչքան մարդ է Հայաստանից արտագաղթել միայն նրա համար, որ իր երեխան չհայտնվի խրամատում․ վարչապետը՝ ՀՀ ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկմանը

Լուրեր

18.12.2025 | 16:04
Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ շփումներ է ծրագրում․ Պեսկով
18.12.2025 | 15:55
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 901 միլիարդ դոլարի ռեկորդային պաշտպանական բյուջեն
18.12.2025 | 15:46
Ենթադրենք՝ բռնի ուժով կաթողիկոսին հեռացրին Մայր աթոռից, հետո՞․ սա խայտառակություն է աշխարհի առաջ․ Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 15:40
Արմեն Գրիգորյանը Լոնդոնում հանդիպել է ՄԹ վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի հետ
18.12.2025 | 15:36
ԱԱ-2022-ի մրցանակային հիմնադրամը ռեկորդային է լինելու
18.12.2025 | 15:28
Պատրաստ եմ ընդունել իր արժանապատիվ հեռացումը ապահովելու օրակարգով․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 15:24
Ոստիկանական պատ՝ Մայր Աթոռում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 15:20
Զելենսկին հայտնել է ԱՄՆ-ում Կիևի ու Վաշինգտոնի ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին
18.12.2025 | 15:14
Փաշինյանը՝ Ադրբեջանից ներկրվող բենզինի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 15:06
Արման Ծառուկյանը՝ Բայդուլաևի դեմ մենամարտում տհաճ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 15:00
Բաքուն սկսում է նավթամթերքի արտահանումը ՀՀ // Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում են պահանջել․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 14:58
Այդ հատվածը ՌԴ կառավարման ներքո չէ, որ հանձնեն ՀՀ-ին․ Փաշինյանը՝ Մեղրիով անցնելիք երթուղու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:50
Զելենսկին ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ գագաթնաժողովին. որոշվելու է ռուսական սառեցված ակտիվների ճակատագիրը
18.12.2025 | 14:41
ՊՍԺ-ի ու ռուս դարպասապահի տպավորիչ ռեկորդները
18.12.2025 | 14:34
Իմ խնդիրն է՝ հայ ժողովրդին դուրս բերել նահատակացման տրամաբանությունից․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագիծը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Որպես նախորդ քննարկումների լրացում՝ վարչապետը նշել է, որ այս ընթացքում բավականին մեծ աշխատանք է իրականացվել և հույս հայտնել, որ այսօրվա քննարկումների արդյունքում եզրակացություններ կարվեն: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ որևէ ռազմավարություն, այդ թվում՝ ժողովրդագրության ռազմավարությունը չի կարող գոյություն ունենալ վակուումի մեջ, այսինքն՝ ընդհանուր համատեքստի մաս է: Վարչապետը պարզաբանել է, որ ժողովրդագրությունը, ըստ էության, բնորոշվում է, բառարանային ձևակերպմամբ, որպես գիտություն բնակչության կամ ազգաբնակչության մասին, առնչվում է կյանքի և ապրելու հայեցակարգի հետ: Ըստ վարչապետի, սա կապ ունի վերջին շրջանում առաջարկված քաղաքական քննարկման և բանավեճի հետ, որովհետև ժողովրդագրության ռազմավարության իրականացման արդյունավետությունը քննարկելիս կան բազմաթիվ կետեր, որոնց վերաբերյալ վերաբերմունքը շատ կոնկրետ է և դրական, բայց ամեն անգամ այդ կետերին հասնելիս վստահություն չկա, թե դրանք որքանով են իրատեսական իրագործել և ինչ արդյունքների կբերեն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարևոր է, թե կյանքի ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում և Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում: «Եթե Հայաստանի Հանրապետության մեր ընկալումն այն է, որ այնուամենայնիվ հայեցակարգային առումով ֆորպոստ է, որի վրա հենվելով՝ մենք պետք է ձգտենք ավելի մեծ կամ ինչպես ընդունված է ասել՝ պատմական Հայաստանին՝ դա կյանքի մի հայեցակարգ է: Եթե Հայաստանի Հանրապետությունը պետություն է, որի խնդիրն իր ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելն ու պաշտպանելն է և այս հենքի վրա սեփական քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելու համար պայմաններ ստեղծելը՝ դա բոլորովին ուրիշ հայեցակարգ է»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, ժողովրդագրական ռազմավարությունը և Հայաստանի ժողովրդագրության ընթացիկ իրադրությունները քննարկելիս հաշվի չեն առնվում մի շարք ակնհայտ գործոններ, մասնավորապես՝ ինչքան մարդ է Հայաստանի Հանրապետությունից արտագաղթել միայն նրա համար, որ իր երեխան չհայտնվի խրամատում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոչ ոք չունի վիճակագրություն, թե այս կոմբինացիայի առումով Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի է զրկվել պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունից: Մինչդեռ, վարչապետի համոզմամբ, այդ մարդիկ հսկայական պոտենցիալ ունեին, ամենատարբեր ոլորտներում կարող էին շատ մեծ հաջողությունների հասնել: Ամփոփելով խոսքը՝ վարչապետն ընդգծել է՝ սա չի նշանակում, որ պետք է վերանայել ռազմավարությունը, այլ անհրաժեշտ է այն դիտել այս լույսի ներքո:

Հաջորդիվ՝ ներկայացվել են նախորդ քննարկումների արդյունքում կատարված աշխատանքները. ժողովրդագրական կանխատեսումների մոդելի վերանայում՝ հաշվի առնելով մարդահամարի արդյունքները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության ժողովրդագրական բնութագրի վերլուծություն և ներառում ռազմավարության մեջ, ռազմավարության ֆինանսական գնահատման հաշվարկի ամփոփում:

Անդրադառնալով ռազմավարական նպատակներին՝ ծնունդների աճ, մահերի նվազում, արտագաղթի նվազում և ակտիվ ծերության ծրագրերի իրականացում, նշվել է, որ վերանայված կանխատեսման մոդելը բազային սցենար է և ժողովրդագրական ռազմավարության գործողությունների ծրագիրը, մշտադիտարկման շրջանակը և ֆինանսական մոդելը կառուցված է հետևյալ երկու սցենարների վրա՝ արագացված սցենար և իներցիոն սցենար:

Մանրամասներ են ներկայացվել ժողովրդագրական ռազմավարության հիմնական ազդեցությունների վերաբերյալ: Ըստ այդմ՝ այն կհանգեցնի բնակչության ծերացման աճի նվազմանը, բնակչության երիտասարդացման աճին, կնվազեցնի եկամուտ-սպառման տարբերությունը՝ ավագ սերնդին ներգրավելով սոցիալ-տնտեսական գործունեության մեջ, Հայաստանն էապես կխթանի իր մարդկային ներուժի զարգացման ինդեքսը՝ դրանով իսկ նվազեցնելով առաջատար երկրների հետ առկա տարբերությունը և այլն:

Ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ ռազմավարության տարբեր կետերի շուրջ:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է պատրաստել քննարկումներն ամփոփող զեկույց, որի հիման վրա ռազմավարության նախագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը և կնախանշվեն հետագա քայլերը: