Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ․ քաղաքապետարան
Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ, այն կլինի թվայնացված փաստաթուղթ, որն ապահովելու է մայրաքաղաքի համաչափ ու դինամիկ զարգացումը․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Զեկուցվել է, որ նյութերը հավաքելու և նախագծային լուծումները մշակելու գործընթացներն ընթանում են բնականոն հունով: